Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց «Յամալի» հետ

Քիչ առաջ Մոսկվայում ավարտվեց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Յամալ» թիմի միջև ընկերական հանդիպումը: Բորիս Վարդանյանի դուբլի և Սարո Գալստյանի ու Էռնեստ Ակոպովի մեկական գոլերի շնորհիվ մեր հավաքականն առջևում էր 4:1 հաշվով, սակայն խաղավերջում մրցակիցը, դարպասապահի փոխարեն ասպարեզ հանելով լրացուցիչ խաղացող, կարողացավ բեկել հանդիպման ընթացքը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 4:4: Վաղը ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը […]