10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Ովքեր ինչ հանցանք գործել են, պիտի պատասխան տան. Սեֆիլյանը՝ ՀՀ նախագահներից

«Այդ օրն ամեն տարվա նման այցելելու ենք հուշակոթող՝ մեր խղճի պարտքը կատարելու»,-այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը՝ խոսելով իրենց շարժման մասին: «Հետո սկսկելու ենք մի գործընթաց, որ կրելու է խաղաղ բնույթ, պրոցեսը սկսվելու է  ապրիլի 24-ին ու երբ կավարտվի, դա ժամանակը ցույց կտա, մարտավարական իմաստով սխալ կլինի բացահայտել փակագծերը»,-հավելեց նա:

Սեֆիլյանի խոսքով՝ իրենց պայքարը լինելու է քաղաքացիական անհնազանդության տրամաբանության շրջանակներում: Հարցին, թե հաջողության դեպքում ինչ է սպասվում ՀՀ երեք նախագահներին, Սեֆիլյանը պատասխանեց, որ  նախագահ է համարում միայն Լևոն Տեր-Պետրոսյանին, ով, նրա խոսքով, ընտրվել է 1991-ին: «Ովքեր ինչ հանցանք գործել են, պիտի պատասխան տան, և օրենքով պատասխանատվության հրավիրելու ակտից չպետք է խուսափել,»,-նկատեց նա:

Հարցին, թե էլ որ երկրում բնակարան ունի Սեֆիլյանը, պատասխանեց. «Ոչ մի»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ