12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Հնարավոր է` առաջիկայում Վարդան Օսկանյանը վայր կդնի նաև մանդատը. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ թեև ԱԺ ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն առայժմ միայն հրաժարվել է կուսակցական տոմսից, սակայն չի բացառվում, որ առաջիկայում վայր կդնի նաև մանդատը: «Մեր տեղեկություններով, ի սկզբանե նա վճռական է եղել տրամադրված, հայտարարել է, որ կդնի մանդատը և կփակի ԲՀԿ-ի էջն իր կյանքում: Դրանից հետո, մինչև համագումարը, տարբեր անձինք փորձել են […]

Գյումրիի դեպքերի գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ անչափահասի. Չորրորդ իշխանություն

«Չորրորդ իշխանությունը» գրում է, որ Գյումրիում տեղի ունեցած բախումների գործով մեղադրանք է առաջադրվել մեկ տասնյակից ավելի գյումրեցիների, սակայն եւ Գլխավոր դատախազությունը, եւ Քննչական կոմիտեն հրաժարվում են հստակ նշել, թե ինչ ասել է «մեկ տասնյակից ավելի», հստակ թիվ չեն նշում, նաեւ չեն հրապարակում մեղադրյալների անուն-ազգանունները: «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ մեղադրյալների թվում նաեւ անչափահաս կա: Դա […]

Սամվել Բաբայանը ԼՂՀ-ում միանշանակ չի ընդունվում. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Երեկ տեղեկացրել էինք, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը որոշել է ԼՂՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններում աջակցել ընդդիմությանը, սակայն այս գործիչը ԼՂՀ-ում այնքան էլ միանշանակ չի ընդունվում: Արցախում Սամվել Բաբայանի ընդդիմադիր դերակատարությունը միանշանակ չեն ընդունում»,- գրում է թերթը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Ստանիսլավսկու անվան թատրոնը բիզնես կենտրոնի է վերածվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ իրենց տեղեկություններով՝ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանը թատրոնը «վերածել» է բիզնես-կենտրոնի: «Բանն այն է, որ Ա. Գրիգորյանի ընտանիքի անդամները թատրոնի շենքում սկսել են տարբեր բնույթի բիզնես-գործունեություն ծավալել: Նրա փեսան` Էրվին Ամիրյանը, թատրոնի շենքում սառույցի արտադրություն է հիմնել: Իսկ Գրիգորյանի […]

ԲՀԿ-ն օֆիս չունի. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. ««Այս պահին դեռ չգիտենք, թե ուր ենք տեղափոխվելու, բայց փնտրտուքների մեջ ենք, հարմար գրասենյակ ենք փրնտրում` վարձակալությամբ վերցնելու համար»,- Armtimes.com-ին ասել է ԲՀԿ նորընտրիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ծառուկյանի Կոնյակի գործարանի վրայից, ուր մինչեւ այժմ տեղակայված էր ԲՀԿ կենտրոնական գրասենյակը, երեկ հանվեց «Բարգավաճ Հայաստանի» ցուցանակը:

Ինչու է անչափահաս թափառաշրջիկ-մուրացկանության ընդամենը 7 դեպք արձանագրվել. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ Հայաստանի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ողջ Հայաստանում 2014 թվականին ՀՀ ոստիկանության կողմից արձանագրվել է անչափահաս թափառաշրջիկ-մուրացկանության ընդամենը յոթ դեպք: «Իհարկե, զարմանալ կարելի է, թե ինչպես են թույլ տվել, որ այդ յոթ դեպքն էլ արձանագրվի: Կարող էին, չէ՛, գրել, որ մենք անչափահաս թափառաշրջիկ մուրացկաններ ընդհանրապես չունենք: Հետո ինչ, որ բնակչության 40 տոկոսը աղքատ […]

Անակնկալ. Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել /ֆոտո/

Ռեալիթի-շոուի 34-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը որոշել է կտրուկ փոխել ոճը: Հայտնի սեւահեր Քիմը վերածվել է շիկահերի: Քարդաշյանն իր նոր սանրվածքը ցուցադրել է Փարիզի բարձր նորաձեւության շաբաթվա ընթացքում: Քիմը մեծ սիրով լուսանկարվել է նոր մազերով, ժպտացել է լրագրողներին, ակնհայտ է եղել, որ աստղին դուր է գալիս իր նոր ոճը:

«Մի քիչ աբսուրդային է» /վիդեո/

«Հետախույզ վետերանների» միության անդամ Արթուր Բունիաթյանը հանդիլե է «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի հետ, զրուցել «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության մասին: Henaran.am-ի հետ զրույցում Բունիաթյանն անդրադարձավ այդ հանդիպմանը, նշեց, որ այդ ծրագիրը մի քիչ աբսուրդային է համարում, միաժամանակ հարգում է Ժիրայր Սեֆիլյանին, ում համարում է «ճամփա անցած տղա»: Մանրամասն՝ տեսանյութում:

Հանրահայտ դերասանն ավիավթարի է ենթարկվել, նրա վիճակը ծանր է /ֆոտո, վիդեո/

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Հարրիսոն Ֆորդն ավիավթարի է ենթարկվել, նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Դերասանը եղել է թեթեւ շարժիչով ինքնաթիռում, դեպքը տեղի է ունեցել Կալիֆորնիայում, հայտնում է РИА “Новости”-ն: Ինքնաթիռի ղեկին եղել է 72-ամյա դերասանը, ինքնաթիռը վթարվել է Լոս-Անջելեսի մերձակայքում, ընկել է գոլֆի դաշտի վրա: Ինքնաթիռի պատճառ է դարձել շարժիչներից մեկի խափանումը, դեպքը տեղի է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի