06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ինչու է անչափահաս թափառաշրջիկ-մուրացկանության ընդամենը 7 դեպք արձանագրվել. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ Հայաստանի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ողջ Հայաստանում 2014 թվականին ՀՀ ոստիկանության կողմից արձանագրվել է անչափահաս թափառաշրջիկ-մուրացկանության ընդամենը յոթ դեպք:

«Իհարկե, զարմանալ կարելի է, թե ինչպես են թույլ տվել, որ այդ յոթ դեպքն էլ արձանագրվի: Կարող էին, չէ՛, գրել, որ մենք անչափահաս թափառաշրջիկ մուրացկաններ ընդհանրապես չունենք: Հետո ինչ, որ բնակչության 40 տոկոսը աղքատ է: Ծայրահեղ դեպքում՝ ոստիկանությունն ու պաշտոնական վիճակագիրները կարող էին արդարանալ և ասել, որ Հայաստանի անչափահաս մուրացիկները ստատիկ մի վայրում են մուրացկանությամբ զբաղվում, այսինքն՝նրանք թափառաշրջիկ չեն: Պարզապես մի բան է հարցական մնում՝ տեսնես պաշտոնական վիճակագիրները, որոնք նման թվեր են ստեղծագործում, երբևէ փողոց դուրս գալի՞ս են»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ