05 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Գագիկ Ծառուկյանին կստիպե՞ն ֆինանսավորել» /վիդեո/

«Այն, ինչ եղավ հիմա, եղել էր նաև 2012-ի դեկտեմբերին, երբ ԲՀԿ այն ժամանակվա նախագահ Գագիկ Ծառուկյանը չառաջադրվեց նախագահական ընտրություններում»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով ԲՀԿ երեկվա համագումարից: Քաղաքագետը նշեց, որ երեկ ավարտվեց այն քաղաքական գործընթացը, որ սկսվել էր դեռևս քսան օր առաջ: «ՀՀԿ-ն ուժեղ է ոչ թե այն պատճառով, որ ուժեղ է, նրանք ուժեղ են, քանի որ իրենց ոչ մի բան, ոչ մի ուժ չի հակադրվում»,-նկատեց նա:

Իսկանդարյանի խոսքով՝ անլուրջ են խոսակցություններ, թե երեք ամսվա ընթացքում կարելի է ընդդիմություն դառնալ, դրա համար կուսակցությունը չպիտի մեկ անձի վրա հիմնվի: «Եթե այդ կուսկացությունն ունենար գաղափարախոսություն, ունենար իրական հետևորդներ, կուսակցությունը կայուն կմնար: Հիմա ՀՀԿ-ը կուզի՝ ԲՀԿ-ը կթուլանա, կուզի՝ չի թուլանա»,-կարծում է նա:

Քաղաքագետին այս պահին հետաքրքրում է մեկ հարց. «Կուսակացությունը, որը առաջնորդի՝ քաղաքականությունից հեռանալու հետ կապված ցրվում է, չի համարվում կուսակցություն, այժմ իրենց գործունեությունը կախված է Ծառուկյանին կստիպե՞ն ֆինանսավորել թե՞ ոչ, եթե չֆինանսավորի, ապա կշարունակվի արտահոսքը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ