14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ինքը տանջվում էր…»

 «Քաղաքական դաշտը վաղուց ի վեր փոշիացված է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Քաղաքական դաշտի փոշիացումը Քոչարյանը չի պայմանավորվում ԲՀԿ-ում կատարված վերջին իրադարձությունների հետ, այլ հասարակության պասիվության և քաղաքական ուժերի գործելաոճի հետ. « Պահանջարկը ձևավորում են քաղաքական ուժերը իրենք, քաղաքական լիդերները: Վաղուց ի վեր քաղաքականությունը վերածել են բիզնեսի: Փողը անհրաժեշտ է քաղաքականության մեջ, բայց այնպես չէ, որ քաղաքականությունը պետք է վերածեն փողի: Փողը պետք է լինի միջոց ոչ թե նպատակ: Այսօր քաղաքական դաշտի համար փողը դառել է նպատակ, այսինքն զբաղվում են քաղաքականությամբ , որ փող աշխատեն»,-մեկնաբանեց քաղտեխնոլոգը:

Քոչարյանի դիտարկմամբ  ներքաղաքական վերջին զարգացումներից հետո «Հանրապետական»-ի դիրքերը մնացին այնպիսին, ինչպիսին կային մինչ դա:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականությունից դուրս գալու և ԲՀԿ նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանին տեսնելու հարցադրմանը քաղտեխնոլոգը ասաց. «Ես կարծում եմ Գագիկ Ծառուկյանի համար, որպես Գագիկ Ծառուկյանի այսօր ամենաերջանիկ օրն է, որովհետև այդ մարդը, որ կոչված  չէր քաղաքականության համար ու զոռով մտցրել էին այդտեղ… ինքը տանջվում էր: Հիմա էս մարդը կգնա կզբաղվի իր սիրած գործով:Իրան էնքան ասեցին. որ դու կարաս, կարաս, կարաս ու ինքը հավատաց, որ կարա»:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Ծառուկյանին մեղադրելու, այնուհետև, որպես քաղաքական դիակ տեսնելու փաստին Քոչարյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը երբեք նման կտրուկ քայլ չէր անի, եթե չլինեին ինչ-որ ստորգետնյա պրոցեսներ:

«Սերժ Սարգսյանը միշտ ավելի կողմնակից է եղել ունենալ հաճախորդ , քան դուշման: Ինքը երբեք չի գնացել սրացումների»,-հավելեց Քոչարյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ