11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 24, 2015

Ի վերջո` ուր էր անհետացել Պուտինը. խոսնակը պատմել է

Օրեր առաջ ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ավելի ճիշտ` նրա բացակայությունը: Մեկ շաբաթից ավելի Պուտինը չէր երեւում հանրության առաջ, ինչը ամենաանհավանական մեկնաբանությունների առիթ տվեց: ԶԼՄ-ները գրում էին, որ նա մահացել է, նրան առեւանգել են, հիվանդ է, որդի է ունեցել եւ արտասահմանում է եւ այլն: Ի վերջո Պուտինը կրկին հայտնվեց հանրության առջեւ […]

Վետերանները պիտանի չե՞ն

«Այսօր հայկական պետությունը հայկական բանակի շնորհիվ գոյություն ունի, մենք պետք  է ամեն օր փառք տանք, որ ունենք առողջ, կարգապահ բանակ, տղաներ, որոնք ապահովում են երկրի անվտանգությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը  ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Արշակյանի դիտարկմամբ հասարակության մեջ անշնորհակալության բարդույթ կա.«Ովքեր պանիկայի մեջ են, նրանք անշնորհակալ են: Հայկական բանակը հաջողությամբ կատարում է իր […]

Խոհանոցային դանակով…

Մարտի 19-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գոտկային հատվածի կտրած վերք, շոկային վիճակ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ռուբեն Ս.-ն և ըստ ընկերոջ բանավոր հայտարարության` տուժողը վայր է ընկել Իսակովի պողոտայում:  Նույն օրը, ժամը 23.35-ին, «որովայնի առաջնային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գրիգոր Մ.-ն և ըստ ընկերոջ հայտարարության` վայր է […]

Հաշվետու են

Երևանի արտաքին լուսավորության ցանցը 2012-2014թթ. ընթացքում ընդլայնվել է 230 կիլոմետրով: Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ինֆոգրաֆիկաների տեսքով ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Հերթականը 2012-2014թթ. ընթացքում մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ցուցանիշն է: Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին:  

Անդրանիկ Գրիգորյանն ասել է այն, ինչ Ադրբեջանն իրեն հրահանգել էր. Կոմանդոս

«Սահմանին եղած այդ իրադարձությունների փորձը ցույց է տալիս, որ բոլոր նրանք, ովքեր հատում են սահմանը, ունեն հոգաբանական շեղումներ: Բայց ով էլ լիներ նրա փոխարեն, պետք է նույն բանն ասեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած տեսանյութին Կոմանդոսը նշեց, որ այն իրեն  չի զարմացրել, քանի որ  Ադրբեջանի գործելաոճը […]

Հայ ժողովրդի ընդհանուր շահը պահանջում է

Հայաստանի փաստաբանների պալատի Արմավիրի մարզային համակարգողի գրասենյակը, Արմավիրի մարզպետարանը և էջմիածնի քաղաքապետարանը, Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի տանը կազմակերպել էին գիտաճանաչողական միջոցառում նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որին մասնակցել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի Արմավիրի մարզային գրասենյակի համակարգող Գուրգեն Գրիգորյանը, ով նշել է, որ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում […]

Սաստեք նման պատգամավորներին. Բիշարյանն՝ Արզումանյանից

«Չի կարելի պատգամավորը պատգամավորին հորդորի, որ մի մեկնաբանիր ու մի օգտվիր կանոնակարգից, սա անընդունելի է»,-այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն՝ ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի, ով Օսմանյան կայսրությունում հույների ու ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության քննարկման ժամանակ հորդորել էր այդքան երկար չքննարկել մի հարց, որին բոլորը կողմ են:  Բիշարյանը ԱԺ […]

Տենցի չի` ինչքան դոշերը բաց, էդքան ինքը տղա ա …. /վիդեո/

Մարտի 23-ին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Կոտայքի մարզում մասնակցեց մարզխորհրդի նիստին: Ժամանակին այս մարզում շարքային ոստիկան աշխատած Արմեն Երիցյանը սիրում է կոտայքցիներին, հարգում է բոլորին: Միայն թե ինչ-որ բան նրան նյարդայնացնում է. նախարար Արմեն Երիցյանը հորդորեց դահլիճում նստած քաղաքապետերին եւ գյուղապետերին՝ուշադրություն դարձնել իրենց տեսքին:  Նախարարի խնդրանք-հորդորը մի պահ զարմացրեց հավաքվածներին. […]

Մխիթար Գոշ մեդալով որևէ օտարերկրացու պարգևատրելը որևէ բան չի ասի

Ազգային ժողովում քննարկվում է «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը նշեց, որ սա նույնպես Հայոց Ցեղսպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում է: ԱԺ-ում նախագծի քննարկման առանցքը հիմնականում վերաբերում էր Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու կարգին, ըստ որի՝ պարգևատրվում են նաև օտարերկրյա այն գործիչներն, ովքեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի