11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մխիթար Գոշ մեդալով որևէ օտարերկրացու պարգևատրելը որևէ բան չի ասի

Ազգային ժողովում քննարկվում է «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը նշեց, որ սա նույնպես Հայոց Ցեղսպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում է: ԱԺ-ում նախագծի քննարկման առանցքը հիմնականում վերաբերում էր Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու կարգին, ըստ որի՝ պարգևատրվում են նաև օտարերկրյա այն գործիչներն, ովքեր նշանակալի դեր են ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման և ժխտողականության դեմ պայքարի գործում:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջարկեց ազատ թողնել հնարավորությունը, թե որ մեդալով նախագահը պետք է պարգևատրի օտարերկրյա այդ գործիչներին և անվանումը չֆիքսել: Արտակ Զաքարյանը նշեց, որ, իհարկե, ՀՀ նախագահի իրավասության շրջանակում է նաև Մխիթար Գոշ մեդալով պարգևատրելու հարցը, ուղղակի ցանկում երկու մեդալներ են, որոնք իրենց բնույթով համապատասախանում են ցեղասպանության ճանաչմանն ու ժխտողականությանը՝ Մխիթար Գոշ և Երախտագիտության մեդալները: Ըստ նրա՝ մյուսները չեն համապատասխանում և ընտրության հնարավորությունն էլ չկա և նախագահը չի կարող պարգևտրել օրինակ՝ հայրենիքի ծառայության համար Անանիա Շիրակացի մեդալով:

ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ նկատեց, թե Մխիթար Գոշ մեդալով պարգևատրելով որևէ օտարերկրացու, որևէ բան չի ասի, թե նա ինչ մեդալակիր է և իր շրջապատում չի կարող ներկայանա, որ Հայաստանի հետ կապված մարդ է: Նա առաջարկեց օրինակ նոր հուշամեդալ սահմանել 100-րդ տարելիցին նվիրված: Արտակ Զաքարյանը նշեց, թե Կենտրոնական բանկը նման հուշամեդալ թողարկել է, բայց կոնկրետ մեդալների ցանկում սխալ է նշել 100-րդ տարելիցին նվիրված:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ