Վետերանները պիտանի չե՞ն

«Այսօր հայկական պետությունը հայկական բանակի շնորհիվ գոյություն ունի, մենք պետք է ամեն օր փառք տանք, որ ունենք առողջ, կարգապահ բանակ, տղաներ, որոնք ապահովում են երկրի անվտանգությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Արշակյանի դիտարկմամբ հասարակության մեջ անշնորհակալության բարդույթ կա.«Ովքեր պանիկայի մեջ են, նրանք անշնորհակալ են: Հայկական բանակը հաջողությամբ կատարում է իր ֆունկցիաները»,-նշեց Արշակյանը:
Խոսելով Արցախյան ազատամարտի վետերաններին՝ սահմանին տեսնելու փաստի մասին Արշակյանը նշեց, որ նրանք արդեն բավականին տարիքով են, իսկ տարիքով ազատամարտիկից օգուտը ավելի քիչ կլինի:
«Ես իմ հեղինակությամբ, գիտելիքներով ընդամենը կխանգարեմ քսանմեկամյա լեյտենանտներին», -ասաց նա և ավելացրեց, որ կարծում է, որ թեև վետերանը հարգանքի արժանի է, հեղինակություն է վաստակել, սակայն այս դեպքում պիտանի չէ: