11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 24, 2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լեհաստանի Գդանսկ քաղաքում

Մարտի 20-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքի Հայկական նրբանցքում գտնվող Սուրբ Պողոս Պետրոս կաթոլիկ եկեղեցու շրջակայքում տեղակայված հայկական խաչքարի մոտ Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային թեմի առաջնորդ Ցեզարի Անուսևիչի կողմից հոգեհանգստի կարգ մատուցվեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, որից հետո տեղի ունեցավ մոմավառություն ու ծաղկեպսակների զետեղման արարողություն: Միջոցառմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, հասարակական-քաղաքական գործիչներ, […]

Ձյուն է գալիս

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի  24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի և Մարալիկի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն

«Դե, որովհետև, կնոջ թերթում տպումա, հետո հերքումա տալիս»

«Հրապարակ» թերթը գրում է. Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը թերթի հետ զրույցում հերեքել է մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, թե իրեն հնարավոր է նշանակեն Գերմանիայում ՀՀ դեսպան: Այդ լուրը նա զառանցանք է որակել:Իսկ թե ինչով է պայմանավորված այդ «զառանցանքը» Արզումանյանը ասել է.«Դե, որովհետև, կնոջ թերթում տպումա, հետո հերքումա տալիս»:(նկատի ուներ ՀԱԿ ղեկավար Լևոն […]

Ով է ապահովել Երրորդմասցի Լյովիկի սպանության զենքերը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արմեն Երեմյանի եղբայրները՝ Սուրեն և Կարեն Երեմյանները, կասկածվում են նրանում, որ քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության զենքերն են ապահովել և կատարողներին էլ դեպքից հետո թաքցրել են: Ինչպես հայտնի է՝ այս տարվա մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ դիմակավորված երեք անձինք սպանել էին […]

«Զինված» հարձակում Էջմիածնում . Ժամանակ

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի՝ Էջմիածին քաղաքում գտնվող մասնաճյուղից գումար հափշտակելու դիտավորությամբ հարձակում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի 37-ամյա բնակչի։ Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցն ավարտած, լեյտենանտի կոչում ստացած, մի քանի ամիս քրեական հետախուզության օպերլիազոր աշխատած տղամարդը, գտնվելով նյութական ծանր […]

Բացահայտվել է գյուղացիների դավադրությունը.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Ազգային վիճակագրության ծառայության՝ երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ 2014 թվականին Հայաստանում ստացվել է կարտոֆիլի 732 հազար 725,5 տոննա բերք, որը 75 հազար 226,1 տոննայով ավել է, քան նախորդ՝ 2013 թվականի ցուցանիշը: Հիշեցնենք, որ 2013 թվականին կարտոֆիլի մեկ կիլոգրամի միջին գինը եղել է 100-150 դրամ, 2014-ին՝ 200-250 դրամ: Այսինքն՝պաշտոնական վիճակագրության արդյունքում այսպիսի պատկեր […]

Էլեկտրաէներգիան կթանկանա .Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Ըստ թերթի  տեղեկությունների, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը առաջիկա մեկ ամսվա ընթացքում դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով: Հայտնի չէ որքան կառաջարկի բարձրացնել սակագինը ՀԷՑ-ը, բայց ՀԾԿՀ-ն, ամենայն հավանականությամբ, էլէներգիան կթանկացնի 5-7 դրամով: Դրա հետեւանքով ներկայում գործող սակագինը (ցերեկայինը) 42 դրամից կդառնա 47-49 դրամ: Այսպիսով էլէներգիան Հայաստանում […]

Հյուրանոցների գները կտրուկ թանկացել են. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Մենք ժամանակին գրել էինք, որ ապրիլի 24-ին ընդառաջ հյուրանոցները գները բարձրացրել են, ազատ տեղեր էլ չկան: Եթե նախկինում մեկ օրվա համար երեւանյան բարձրակարգ հյուրանոցներում կարելի էր ապրել 60-80 հազար դրամով, ապա այժմ գները տատանվում են 120-200 հազար դրամի սահմաններում: Բնականաբար, հյուրանոցներից ասում են, որ գների բարձրացումը սեզոնային է կամ չի թանկացել, […]

Ընտանիքներով Դուբայում են.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ, գործարար Սամվել Ալեքսանյանը, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը և ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրենց ընտանիքներով դարձյալ մեկնել են Դուբայ՝ հանգստանալու: Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ինչպես նախկին համանման դեպքերում, ասաց. «Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի