12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Խոհանոցային դանակով…

Մարտի 19-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գոտկային հատվածի կտրած վերք, շոկային վիճակ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ռուբեն Ս.-ն և ըստ ընկերոջ բանավոր հայտարարության` տուժողը վայր է ընկել Իսակովի պողոտայում: 
Նույն օրը, ժամը 23.35-ին, «որովայնի առաջնային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գրիգոր Մ.-ն և ըստ ընկերոջ հայտարարության` վայր է ընկել նույն վայրում: 
Պարզվել է, որ Ռուբեն Ս.-ի և Գրիգոր Մ.-ի մոտ առկա են պատռած-ծակած չթափանցող վերքեր և արտաքին արյունահոսություն: 
Բժշկի կողմից տրվել է տեղեկանք, որ Ռուբեն Ս.-ն և Գրիգոր Մ.-ն ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու:
Մարտի 21-ին, ժամը 14.05-ին, բաժին է ներկայացել 1962 թ. ծնված Գագիկ Պ.-ն և խոստովանական բացատրություն տվել, որ մարտի 19-ին, ժամը 23.00-ին, Երևանի Իսակովի պողոտայի 108 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով ինքն է հարվածել Ռուբեն Ս.-ին և Գրիգոր Մ.-ին:
Կատարվում է քննություն: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ