Ի վերջո` ուր էր անհետացել Պուտինը. խոսնակը պատմել է

Օրեր առաջ ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ավելի ճիշտ` նրա բացակայությունը: Մեկ շաբաթից ավելի Պուտինը չէր երեւում հանրության առաջ, ինչը ամենաանհավանական մեկնաբանությունների առիթ տվեց: ԶԼՄ-ները գրում էին, որ նա մահացել է, նրան առեւանգել են, հիվանդ է, որդի է ունեցել եւ արտասահմանում է եւ այլն: Ի վերջո Պուտինը կրկին հայտնվեց հանրության առջեւ եւ կատակով պատասխանեց իր անհետացման մասին լուրերին:
Այժմ նախագահ Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հարզացրույցներից մեկում ասել է, թե որտեղ էր գտնվում Պուտինը:
«Այդ պատմությունը շատ կատակների տեղիք տվեց: Պուտինն աշխատում էր իր մերձմոսկովյան նստավայրում: Երբեմն մարդկանց թվում է, որ եթե նրան ցույց չեն տալիս հեռուստացույցով, ուրեմն նա տանը նստած է եւ ոչինչ չի անում: Ես գնացի նրա մոտ ու ասացի` պարոն նախագահ, ես տեղեկացա ձեր բարդ վիճակի մասին: Ձեռ առեւանգել են մի խումբ գեներալներ ու տարել Շվեյցարիա, որտեղ ծնվել են ձեր երեխաները` միանգամից մի քանիսը: Թույլ տվեք շնորհավորել, պարոն նախագահ»,- ասել է Պեսկովը, հայտնում է ТАСС գործակալությունը: