17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Անդրանիկ Գրիգորյանն ասել է այն, ինչ Ադրբեջանն իրեն հրահանգել էր. Կոմանդոս

«Սահմանին եղած այդ իրադարձությունների փորձը ցույց է տալիս, որ բոլոր նրանք, ովքեր հատում են սահմանը, ունեն հոգաբանական շեղումներ: Բայց ով էլ լիներ նրա փոխարեն, պետք է նույն բանն ասեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած տեսանյութին Կոմանդոսը նշեց, որ այն իրեն  չի զարմացրել, քանի որ  Ադրբեջանի գործելաոճը նորություն չէ։

«Ես վստահ եմ, որ պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունը համապատասխանում է իրականությանը, ՊԲ-ն երբեք չի խաբում հասարակությանը, դրանում ինքս համոզված եմ, քանի որ հակառակ դեպքում ժողովուրդը կսկսի չվստահել նրանց։ Ինչ վերաբերվում է տեսանյութին, ապա զարմանալու բան չկա, քանի որ նույն Ադրբեջանն իր զոհերի թիվը չի հայտնում, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է միշտ հաղորդում»,- նշեց  Կոմանդոսը։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արեւելյանուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում,  հակառակորդի կողմն է անցելՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ