11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 13, 2015

«Այն, ինչ նախագահը հիմնավորում էր, շատ գրագետ էր»

ՄԱԿ-ի քաղաքական խորհրդի անդամ Վիգեն Խաչատրյանը  երեկ մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը սահմանադրական բարեփոխումների անցկացման վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Խաչատրյանն ասաց, որ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն իրեն հրավիրել է, և ինքն էլ համաձայնել է: «Նախագահը հիմնավորեց, թե ինչու է ուզում, որ տեղի ունենան սահմանադրական բարեփոխումներ, որևէ նոր բան, քան մինչ այդ ասվել […]

Ցեղասպանությունն իջեցրին «Baby»-ի մակարդակի

Օգտատեր Գեւորգ Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկվանից բուռն քննարկում են Եվրատեսիլին ներկայացվելիք «Don’t deny» երգը ու ամենաբուռն բացասական արձագանքն առաջացրել է այն դրվագը, երբ Ինգա Արշակյանը իր մասը կատարելիս երգում է «Baby don’t deny», որը հայերեն կարելի է թարգմանել մոտավորապես հետևյալ կերպ. «Ազիզ, մի հերքիր»… Ժողովուրդ, Ձեզ լրի՞վ ա կտցրել։ Կարո՞ղ ա գիտեք […]

Բունդեսթագի պատվիրակությունը Հայաստան իր այցը սկսեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությամբ

Մարտի 3-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի՝ ծագումով թուրք պատգամավոր, «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած՝ Բունդեսթագի պատվիրակությունը Հայաստան իր այցը սկսեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությամբ: Պատվիրակությանը ուղեկցում էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Խորհրդանշական է, որ Ջեմ Օզդեմիրի պատվիրակության այցը Հայաստան կայանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Օզդեմիրը հայտնի է Հայոց […]

«Նայում են, թե ինչ է ուզում նախագահը»

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինտիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ շատ հետաքրքիր շրջան է հիմա, մեկ տարի է անցել մի շարժումից , որի սաղմերը դրվեցին նախորդ տարվա ձմռանը: «Ի նկատի ունեմ եռյակ, քառյակ, այդ գործընթացի սկիզբը: Ապրիլի երեքին վարչապետափոխություն եցավ, և  ընդդիմություն անկեղծ չէր հասարակության հետ, որ հայտարարում էր, որ […]

Ավետիսյանների հարազատները ներկա են գտնվել փորձաքննությանը

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանն այսօր ներկա են գտնվել քրեական գործով նշանակված դատակենսաբանական փորձաքննությանը։ Վերջիններս հարցեր են ուղղել փորձագետներին, ստացել պարզաբանումներ, նրանց տեղեկություններ են տրամադրվել կատարվող փորձաքննության մեթոդների, կատարված աշխատանքի ծավալի, օգտագործված տեխնիկական միջոցների և ձեռք բերված արդյունքների վերաբերյալ։ Հիշեցնենք, տուժողների իրավահաջորդներն ու […]

«Կյանքը միանգամից կթանկանա»

«Միասնական արժույթ ստեղծելու համար պետք են ոսկու պաշարներ, և Ռուսաստանը վերջին տարիներին բավական շատ ոսկի է գնել, և հնարավոր է, որ մենք ունենանք մի վալյուտա, որ ամրագրված կլինի ոսկով, սա դրական է»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ խոսելով ԵՏՄ-ի տարածքում միասնական արժույթի անցնելու մասին:  Նա որպես դրական կողմ նշեց նաև այն, որ միասնական […]

Սկանդալ նախկին առաջին տիկնոջ շուրջ

Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերին մեղադրում են մարդու ծեծի ենթարկելու մեջ: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, Փարիզի սրճարաններից մեկում, հայտնում է France 24-ը: Ինչպես հայտնում է լրատվամիջոցի աղբյուրը, սրճարան է մտել մի տղամարդ, մոտեցել Վալերիին ու սկսել հարցաքննել նրան, թե ինչպես է իրեն զգում նրա նախկին ամուսինը` նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նրանց միջեւ վիճաբանություն է […]

Սերգեյ Պոտապկին. Մենք հնարավոր ենք համարում Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության քննարկումը Լատվիայի խորհրդարանում

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ռիգայում հանդիպել է Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում  ԱԺ փոխնախագահն առաջարկել է Լատվիայի խորհրդարանում քննարկել  Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունման հավանականությունը: Լատվիա-Հայաստան բարեկամական  խորհրդարանական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինն ի պատասխան հավաստիացրել է,  որ իրենք պատրաստ են Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության  ընդունման հարցը  քննարկել Լատվիայի խորհրդարանում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը Ուրուգվայում

Մարտի 11-ին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարության շենքի «Սանտոս» պալատի «Ֆլորենտինո» սրահում Ուրուգվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ իրավագետ, մարդու իրավունքների հարցերով մասնագետ Օսկար Լոպես Գոլդասարենայի «Հայկական մշակութային ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան, կրթության և մշակույթի նախարար Մարիա Խուլիա Մունյոսը, Ուրուգվայի համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը, սենատորներ Ռաֆայել Միկելինին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի