11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 13, 2015

Ծառուկյանը խիստ խոսակցություն է ունեցել. Հրապարակ

Ակտիվ քաղաքականությունից հեռացած Գագիկ Ծառուկյանը վրդովվել Է լրատվամիջոցներում իր անվան հետ կապված շահարկումներից եւ այդ առնչությամբ խիստ խոսակցություն է ունեցել կուսակցության նորընտիր նախագահի հետ: «Հրապարակի» տեղեկություններով նրան բարկացրել է այն հանգամանքը, որ նշվում է, թե ինքը ԲՀԿ տարածքային կառույցներից գույքը հետ է ուզում, եւ իր հրահանգով մարդիկ են դուրս գալիս ԲՀԿ-ից: Ծառուկյանը ասել է, որ […]

Վարչապետի թեկնածուների անուններ . Հրապարակ

«Հրապարակը» Գագիկ Ծառուկյանին հեռացնելուց հետո ակտիվացել են Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության լուրերը: Նույնիսկ ժամկետ են նշում՝ մինչեւ աշուն: Ուշագրավ է, որ փոխվել է նաեւ վարչապետի թեկնածուների ցանկը, եթե նախկինում Կարեն Կարապետյանների՝ նախկին քաղաքապետի եւ «Տաշիրի» սեփականատիրոջ անուններն էինշրջանառվում, ապա հիմա՝ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի եւ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի անունները: Մանրամասները՝ թերթի […]

Սերժ Սարգսյանը փոփոխություններ կանի. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. Սահմանադրական փոփոխությունների գործընթացը մեկնարկելուց հետո Սերժ Սարգսյանը փոփոխություններ է անելու կառավա­րության կազմում: Քաղաքական շրջանակներում խոսակցություն­ներ են շրջանառվում, որ կառավարության կազմում տեղի ունենալիք փոփոխությունները պայմանավոր­ված կլինեն սահմանադրական փո­փոխությունների շուրջ քաղաքա­կան ուժերի կոնսոլիդացիայի պատկերով: Երեկ Սերժ Սարգսյանը սահմանադ­րական փոփոխությունների շուրջ հանդիպումներ է ունեցել մի շարք կուսակ­ցությունների ղեկավարների հետ՝ այդ քննարկումներին նրանց էլ ներգրավե­լու առաջարկով […]

Սամվել Բաբայանը վերադառնում է. Ժողովուրդ

«ժողովուրդ»-ը պարզել Է, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը փոր­ձել Է կապվել ԼՂՀ Աժ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հետ՝ մայիսի 3-ին Արցախում կայանա­լիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու եւ ընդդիմադիր բեւեռ կազմելու շուրջ զրուցելու նպատակով: Սակայն Բալասանյանը հրաժարվել Է Սամվել Բաբայանի հետ հնարավոր համագործակցության շուրջ զրուցել: Այս մասին տեղեկությունները «ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել Է Վիտալի Բալասանյանի եղբայրը՝ […]

Ինչ մնաց. Հայկական Ժամանակ

Այսօրվանից «Բարգավաճ Հայաստանի» նորընտիր նախագահ Նաիրա Զոհ֊րաբյանը եւ փոխնախագահ Վարդան Վարդանյա­նը մարզային այցելություններ են սկսելու՝ «գույքագրե­լու», թե ինչ է մնացել նախկին մեծ կուսակցությունից եւ ովքեր են մնացել: Երեկ «Հայկական Ժամանակին» նաեւ հայտնի է դարձել, որ նա­խօրեին կուսակցության ղեկավարությունը պայմա­նագիր Է կնքել կառավարությանն առընթեր Պետա­կան գույքի կառավարման վարչության հետ՝ կուսակ­ցության նոր տարածքի վարձակալության համար: Հանրապետության փողոցում […]

Գաղտնիքներ. Հայկական Ժամանակ

Մարտի 4-ին «Նուբարւսշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունե­ցած սպանության գործի ընթացքից գրեթե ոչինչ հայտնի չէ, գրում է «Հայկական ժամանակը եւ հիշեցնում, որ սպանվողներից մեկը հայտնի քրեական հեղի­նակություն Երրորդմասցի կոկիկն էր ու գործը հիմա գտնվում է ԱԱԾ վարույթում: ԱԱԾ-ն, իր հերթին, ժլատ է գործով տեղեկություններ տրամադրելու հարցում: երեկ ԱԱԾ մամուլի կենտրո­նից հետաքրքրվեցինք կա՞ն գործով կասկածյալներ կամ մեղադրյալներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի