17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը փոփոխություններ կանի. Ժամանակ

«Ժամանակը» գրում է.

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը մեկնարկելուց հետո Սերժ Սարգսյանը փոփոխություններ է անելու կառավա­րության կազմում: Քաղաքական շրջանակներում խոսակցություն­ներ են շրջանառվում, որ կառավարության կազմում տեղի ունենալիք փոփոխությունները պայմանավոր­ված կլինեն սահմանադրական փո­փոխությունների շուրջ քաղաքա­կան ուժերի կոնսոլիդացիայի պատկերով:

Երեկ Սերժ Սարգսյանը սահմանադ­րական փոփոխությունների շուրջ հանդիպումներ է ունեցել մի շարք կուսակ­ցությունների ղեկավարների հետ՝ այդ քննարկումներին նրանց էլ ներգրավե­լու առաջարկով կամ ցանկությամբ: Սահմանադրական փոփոխությունների հարցում Ս. Սարգսյանին սատարող բանակի առաջամարտիկը Դաշնակ­ցությունն է, եւ հենց այդ կուսակցությունն էլ երեկ առավոտյան քաղաքական ուժերից առաջինը հանդիպեց Ս. Սարգսյանի հետ:

Հանդիպումից հետո ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Սինասյանն Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ սահմանադրական փոփո­խությունների դեպքում «գրեթե բոլոր կետերում կա փոխադարձ ընկալում»:

ՀՅԴ-ն դեռեւս անցած տարվա հոկտեմբեր ամսին՝ ոչ իշխանական քառյա­կից սահուն կերպով դուրս գալուց հետո սկսեց Ս. Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների պաշտպանության ուղղությամբ զգուշավոր հայտարարություններ անել:

Այ­նուհետեւ փոփոխությունների հետ կապված առաջարկություններ ներկա­յացրեց, ու հիմա պատրաստվում են այդ գործընթացների մեկնարկին՝ ամե­նայն հավանականությամբ իրենց աջակցության մասին հայտարարել:

Ս. Սարգսյանը երեկ գրեթե կայծակ­նային արագությամբ հանդիպեց մի շարք քաղաքական ուժերի ղեկավար­ների հետ ու նրանց հետ քննարկեց սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցը: Դատելով Ս. Սարգսյանի հետ հանդիպման ժամա­նակ այդ ուժերի ղեկավարների ժպիտ­ներից՝ կարելի է ասել, որ նրանք գրեթե բոլորը, մեծ հաշվով, չեն ընդդիմանալու այդ գործընթացներին:

ճիշտ է, նրան­ցից ոմանք, օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդիպու­մից հետո հայտարարել է, որ չի պաշտ­պանի այդ փոփոխությունները, գուցե նման մի հայտարարություն էլ անի նա­եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը, բայց այդ ուժերը սահմանադրական փոփոխությունների գործընթացին, մեծ հաշվով, չեն ընդդիմանա:

Ս. Սարգսյանն անհրաժեշտ համաձայնությունը կապահովի առանց գոյության համար կռիվ տվող ԲՀԿ-ի եւ ընդդիմադիր դաշ­տում իր անվարժ քայլերն անող ՕԵԿ-ի: Դրանից հետո Ս. Սարգսյանը կանցնի կառավարությունում որոշակի փոփո­խություններ իրականացնելու գործըն­թացին: ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի նա­խաձեռնած սահմանադրական փոփո­խությունների մասին իր վճռական վե­րաբերմունքի շնորհիվ պատվավոր տեղ կունենա կառավարությունում:

Եր­կար ժամանակ է՛ համառ խոսակցու­թյուններ են շրջանառվում, թե ձՅԴ-ն ձանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու դեպքում քանի եւ ինչ պաշտոններ է ստանալու: Կարծիք կա, որ այդ կուսակցությանը կրկին բա­ժին են հասնելու սոցիալական ոլորտի նախարարությունները:    

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ