05 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ծառուկյանը խիստ խոսակցություն է ունեցել. Հրապարակ

Ակտիվ քաղաքականությունից հեռացած Գագիկ Ծառուկյանը վրդովվել Է լրատվամիջոցներում իր անվան հետ կապված շահարկումներից եւ այդ առնչությամբ խիստ խոսակցություն է ունեցել կուսակցության նորընտիր նախագահի հետ:

«Հրապարակի» տեղեկություններով նրան բարկացրել է այն հանգամանքը, որ նշվում է, թե ինքը ԲՀԿ տարածքային կառույցներից գույքը հետ է ուզում, եւ իր հրահանգով մարդիկ են դուրս գալիս ԲՀԿ-ից:

Ծառուկյանը ասել է, որ ոչ մի կապ չունի այդ ամենի հետ: Թերթը նշում է, որ Ծառուկյանի հետ խոսակցությունից հետո Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ կուսակցությունում կա հայտնի մի «կենդանի», ով իր առջեւ խնդիր է դրել ամեն ինչ անել կուսակցությունը կազմալուծելու համար: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ