02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ցեղասպանությունն իջեցրին «Baby»-ի մակարդակի

Օգտատեր Գեւորգ Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Երեկվանից բուռն քննարկում են Եվրատեսիլին ներկայացվելիք «Don’t deny» երգը ու ամենաբուռն բացասական արձագանքն առաջացրել է այն դրվագը, երբ Ինգա Արշակյանը իր մասը կատարելիս երգում է «Baby don’t deny», որը հայերեն կարելի է թարգմանել մոտավորապես հետևյալ կերպ. «Ազիզ, մի հերքիր»…

Ժողովուրդ, Ձեզ լրի՞վ ա կտցրել։ Կարո՞ղ ա գիտեք Ցեղասպանության հարցն էն հարցն ա, որ կարելի ա Ցիրկի Անժոյի բառապաշարի մակարդակի բերել։ Ի՞նչ բեյբի, ի՞նչ ազիզ։ Դուք եք, որ երկու ամիս ա թթվել եք ականջներս ու ասում եք, որ թույն գաղափար ունեք ու մեր մասնակցությունը անմիջականորեն կապված է Ցեղասպանության 100-ամյակի հետ, հետևաբար՝ երգի բառերն էլ այլաբանորեն պահանջում են Թուրքիային ու թուրքական իշխանություններին, որ դադարեն կեղծել ապտմությունն ոււ հերքել իրականությունը։ Եվ այսքանով հանդերձ, գտնվել է առնվազն երեք հանճար, ովքեր հրաշալի կկերպով ապականել են նույնիսկ այդ կասկածելի որակի գաղափարը։

«Հանճարներից» մեկը Իննա Մկրտչյանն է՝ երգի բառերի հեղինակը, ով իր լիրիկան գրելիս ալարել է մի երկու ծալ ավել շարժի ու հասկանա, որ վերոնշյալ կոնտեքստում տարբեր «բեյբիատիպ» բառերը ավելնորդ են ու ծաղրի առարկա։

Մյուս «հանճարը» Ինգա Արշակյանն է, ով կատարում է այս մասը։ Ի՞նչն էր խանգարում Ինգային նկատողություն անել, որ չգիտես ինչու, բոլոր մասնակիցները երգում են «Listen don’t deny», իսկ ինքը՝ «Baby don’t deny»: Ինչի Ինգան չի՞ գիտակցում, որ «ազիզներ» խառնելու ոչ տեղն ա, ոչ էլ դեպքը։ Եթե առարկել է ու իրեն չեն լսել, թող հայտարարի դրա մասին, մենք էլ խայտառակ անենք էն թեթևսոլիկներին, ովքեր նման կարևոր առարկության հետ հաշվի չեն նստել։

Ու վերջապես, երրոր «հանճարը», կամ էլ գուցե «հանճարները» նրանք են, ովքեր որոշել են, որ իր ավարտուն տեսքով այս պրոդուկտը հիանալի է ու շտկելու ոչինչ չկա և իրենց «դաբրոն են» տվել։ Նշանակում է, որ նրանք կամ թքած ունեն ցեղասպանության հարցի վրա, կամ էլ պրոֆեսիոնալ չեն։

Ի՞նչ կարելի է անել այս իրավիճակում.

1. Հանդես գալ պարզաբանումով ու ներողություն խնդրել՝ փնթի աշխատանքի համար։

2. Արագ փոխել երգի բառերն այնպես, որ մեջից կորեն «բեյբիները»։

3. Վերադառնալ իրականություն ու հիշել, որ իրենք աստվածային էականեր չենք, իսկ մենք կուլիսի փոշի չենք։ Եթե հանձն են առել լծվել այս աշխատանքին ու այս տարի այդ աշխատանքը կապել են այնպիսի նուրբ թեմայի հետ, ինչպիսին ցեղասպանությունն է, ուրեմն իրենք կրկնակի մեծ պատասխանատվություն են կրում առաջին հերթին մեր՝ ժողովրդիս առջև։ Ու առհասարակ, եթե Եվրատեսիլը Գոհար Գասպարյան&Cօ-ի քմահաճույքների իրականացման գոտին ա ու այդ մի քանի հոգով են որոշում, թե ով պետք է գնա և ինչ պետք է երգի, ապա թող էդ մի քաի հոգով էլ իրենց գրպանից ֆինանսավորեն նախագիծը ու իրանց անունից էլ ներկայացված լինեն, այլ ոչ թե պետության»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ