24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Բունդեսթագի պատվիրակությունը Հայաստան իր այցը սկսեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությամբ

Մարտի 3-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի՝ ծագումով թուրք պատգամավոր, «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած՝ Բունդեսթագի պատվիրակությունը Հայաստան իր այցը սկսեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությամբ: Պատվիրակությանը ուղեկցում էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Խորհրդանշական է, որ Ջեմ Օզդեմիրի պատվիրակության այցը Հայաստան կայանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Օզդեմիրը հայտնի է Հայոց ցեղասպանության հարցում իր հայացքներով, մասնավորապես՝ այդ ոճրագործությունը դատապարտելու և ճանաչելու՝ Թուրքիայի կառավարությանն ուղղված կոչերով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ