01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Այն, ինչ նախագահը հիմնավորում էր, շատ գրագետ էր»

ՄԱԿ-ի քաղաքական խորհրդի անդամ Վիգեն Խաչատրյանը  երեկ մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը սահմանադրական բարեփոխումների անցկացման վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Խաչատրյանն ասաց, որ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն իրեն հրավիրել է, և ինքն էլ համաձայնել է: «Նախագահը հիմնավորեց, թե ինչու է ուզում, որ տեղի ունենան սահմանադրական բարեփոխումներ, որևէ նոր բան, քան մինչ այդ ասվել է, չի ասվել երեկ: Այն, ինչ ինքը հիմնավորում էր, շատ գրագետ էր, ասում է, թե ինչու պետք է, չես կարող ասել՝ ոչ»,-պատմեց նա:

Հանդիպման ժամանակ նախագահը հայտնել է, որ հանդիպելու է հանձնաժողովի անդամների հետ, ապա առաջարկել է բոլոր քաղաքական ուժերին մասնակցել բարեփոխումների տեքստի քննարկմանը: «Կամ եկեք, ասեք՝ պետք չի դա, եկեք, մասնակցեք, պարոն Արսենյանն ասաց, որ մենք միշտ էլ կողմ ենք եղել մասնակցությանը: Քննարկումներին առարկություն չունենք, բայց ասել եմ՝ պարո՛ն Սարգսյան, մասնագիտական հանձնաժողովը լավ բան է, բայց սահմանադրական բարեփոխումների գնալը քաղաքական որոշում ու քաղաքական քայլ է, և որ դրանք կարող են դառնալ իրականություն, եթե կա վստահության պաշար:

Ասի՝ այս պայմաններում գնալ բարեփոխումների, դա արդյունք չի տա: Ես առաջարկել եմ վստահության որոշակի պաշար, որ քաղաքական ուժերը հասարակության հետ միասին ընդունեն կետեր, որոնք չեն արվելու, և եթե դրանք արվեն, վստահություն էլ կառաջանա: Չի մերժվել, բայց ասել է, որ «չի կարելի»-ների ցանկը ներկայացնեմ»,-հանդիպման մանրամասները ներկայացրեց Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ