28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

«Կյանքը միանգամից կթանկանա»

«Միասնական արժույթ ստեղծելու համար պետք են ոսկու պաշարներ, և Ռուսաստանը վերջին տարիներին բավական շատ ոսկի է գնել, և հնարավոր է, որ մենք ունենանք մի վալյուտա, որ ամրագրված կլինի ոսկով, սա դրական է»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ խոսելով ԵՏՄ-ի տարածքում միասնական արժույթի անցնելու մասին: 

Նա որպես դրական կողմ նշեց նաև այն, որ միասնական արժույթի դեպքում առևտրային հարաբերություններից վերանում են փոխանակման կուրսերը, միջանկյալ մարժայի հետ կապված հարցերը: 

Ինչ վերաբերում է բացասական հետևանքներին, ապա տնտեսագետը որպես այդպիսին նշեց փոխարկման խնդիրը: «Պետք է որոշում կայացնեն՝ քանի միլիոն դրամն է փոխարկվում մեկ անձի հաշվով, կամ տրվում է որոշակի ժամանակահատված դրանք իրականացնելու համար»,-ասաց նա: 

«Նաև հավասարվելու է ռուսական ու ղազախական գներին մեր գները, պետք է նայենք նրանց ՀՆԱ-ներին ու համեմատելով զգալու ենք, որ մեզ մոտ կյանքը կթանկանա միանգամից»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ