14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Նայում են, թե ինչ է ուզում նախագահը»

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինտիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ շատ հետաքրքիր շրջան է հիմա, մեկ տարի է անցել մի շարժումից , որի սաղմերը դրվեցին նախորդ տարվա ձմռանը: «Ի նկատի ունեմ եռյակ, քառյակ, այդ գործընթացի սկիզբը: Ապրիլի երեքին վարչապետափոխություն եցավ, և  ընդդիմություն անկեղծ չէր հասարակության հետ, որ հայտարարում էր, որ վարչապետը է փոխվել իր պատճառով, դա Սերժ Սարգսյանի ցանկությունն էր՝ գրավելու համար ԲՀԿ-ի համակրանքը»,-նշեց նա:

Սաֆարյանը շեշտեց, որ ամենասկզբից կառավարման մոդելի կողմնակիցն է եղել, և սակայն հիմա  ապշած է: «Ինչպես կարող է մեծամասնությունը, որ դեմ էր այդ գործընթացին, փոքրամասնություն դարձած գնում ու ասում է՝ այո , մենք համաձայն ենք այդ փոփոխություններին: Ես կողմ եմ, որ քաղաքակա ուժերը մասնակցեն, բայց չեմ գտնում, որ դա արվելու է այսպիսի զիգզագների ու նվաստացումների գնով, նայում են, թե ինչ է ասում իշխանությունն, ու ինչ է ուզում նախագահը: Բոլոը նայում են, թե ինչ է իրենց զիջվելու, եթե գնան այդ բարեփոխումներին»,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ