11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 4, 2015

Հայուհին ցանկանում է Թուրքիայում պատգամավոր դառնալ

Ալևիական 12 կազմակերպություն հունիսի 7-ին Թուրքիայի անկցացվելիք խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու համար 2 թեկնածու են ներկայացրել «Ժողովրդադների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP` Քեմալ Բյուլբյուլին և Զելալ Դեմիրին: Նույն կուսակցությոնից պատգամավորական թեկնածության հայտ են ցանկանում ներկայացնել նաև ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներ, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` «yeniozgurpolitika»-ին հղումով: Հայերն այժմ հնարավորություն ունեն ԺԴԿ-ի օգնությամբ ներկայացուցիչ ունենալ թուրքական մեջլիսում ի […]

Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանին

Մարտի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանին։ Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Որպես Հայաստանի արտաքին գործերի նախարար` ինձ համար առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում Մարդու իրավունքների խորհրդում այսօր ելույթ ունենալը, քանզի այս տարի ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը»։ «Վերջին տարիներին Մարդու իրավունքների խորհուրդը ընդլայնել է […]

Առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վաղը կորոշվի ԲՀԿ-ի լինել-չլինելու հարցը. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ վաղը կայանալիք ԲՀԿ դռնփակ համագումարում փաստացի լուծվելու է ոչ թե այդ կուսակցության նոր նախագահի կամ հետագա քաղաքական գծի, այլ ուղղակի լինել-չլինելու հարցը: ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ԲՀԿ ակտիվի ներսում ընթացող խմորումների հանրագումարն այն է, որ կուսակցությունը կկարողանա իր մինիմալ գոյությունը պահպանել միայն մեկ դեպքում՝ եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահեցնի, որ […]

ՀԱԿ-ի հետ խաչվող որեւէ ճանապարհ այս պահին չկա. Առավոտ

«Առավոտը» «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանին հարցրել է. «Երեկ մեր թերթին տված հարցազրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ սահմանադրական բարեփոխումների առիթով իրենք քաղաքական դաշտի կոնսոլիդացիայի հնարավորություն տեսնում են: Այսքան դեգերումներից հետո որեւէ հավանականություն տեսնո՞ւմ եքՀԱԿ-ի հետ նույն գաղափարի շուրջ համախմբվելու, նույն հարթակում կանգնելու: «Եթե իրենք այդպես են մտածում, ոչ թե պետք է […]

ԲՀԿ-ն որոշել է ԲՀԿ նախագահին եւ տեղակալին. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ երկու օր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է խմբակցության նիստ: «Ծառուկյանը ներկա չի եղել, այն վարել է դեռ խմբակցության քարտուղարի պաշտոնն զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանը: Օրակարգում ընդգրկված է եղել 2 հարց՝ ԲՀԿ նախագահի և տեղակալի ընտրության հարցը: Պատգամավորները հավանություն են տվել Նաիրա Զոհրաբյանի՝ ԲՀԿ նախագահի պաշտոնում նշանակվելուն, շեշտելով, որ նա […]

Արմավիրի գյուղերից մեկում տղամարդը բռնաբարել է անչափահաս դստերը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է 43-ամյա տղամարդու գործը, ով մեղադրվում է իր անչափահաս դստերը պարբերաբար բռնաբարելու, անառակաբարո գործողություններ կատարելու, խոշտանգելու համար: Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալը 2013 թվականի դեկտեմբերին, 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին իրենց տանը ակնհայտ 16 տարին չլրացած՝ 1999 թվականի սեպտեմբերին ծնված 15-ամյա դստեր նկատմամբ պարբերաբար կատարել է անառակաբարո գործողություններ: Նա […]

Ի՞նչ թանկարժեք նվեր է մատուցել Սամվել Ալեքսանյանը Լյուդմիլա Սարգսյանին. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ երեկ ԱԺ-ում, որտեղ կից սրահում բացվել է ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը թանկարժեք կտավ գնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի համար՝ Մարտի 8-ի առթիվ: «Պարզվեց, որ ընդդիմադիր պատգամավորին նման նվերի խոստում էր տվել ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը՝ ի պատասխան ցուցահանդեսին մասնակցելու իր հրավերքին Լ. Սարգսյանի արձագանքի, […]

«Էյր Արմենիան» կարող է այլեւս ոտքի չկանգնել. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ «Էյր Արմենիա» ավիաընկերությունը, անցած վարեվերջին դադարեցնելով չվերթները, խոստացել էր դեկտեմբերի 20-ից վերսկսել: «Ապա նոր ժամկետ հայտարարվեց մարտը: Այժմ այդ մասին չեն խոսում եւ հայտնի չէ՝ այլեւս ընկերությունը ոտքի կկանգնի, թե ոչ: Ավիաընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի, որոնք լուծել չի հաջողվում»,- գրում է թերթը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի