02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Վաղը կորոշվի ԲՀԿ-ի լինել-չլինելու հարցը. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ վաղը կայանալիք ԲՀԿ դռնփակ համագումարում փաստացի լուծվելու է ոչ թե այդ կուսակցության նոր նախագահի կամ հետագա քաղաքական գծի, այլ ուղղակի լինել-չլինելու հարցը:

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ԲՀԿ ակտիվի ներսում ընթացող խմորումների հանրագումարն այն է, որ կուսակցությունը կկարողանա իր մինիմալ գոյությունը պահպանել միայն մեկ դեպքում՝ եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահեցնի, որ կապ չունի` ինքը պաշտոնապես կլինի ԲՀԿ նախագահը, թե ոչ, ամեն դեպքում շարունակելու է ղեկավարել կուսակցությունը: Եթե նման հայտարարություն հնչի, ապա ԲՀԿ-ականների մի մասը միգուցե կհամաձայնի նոր նախագահի պայմաններում մնալ կուսակցությունում: Այդ դեպքում նոր նախագահը փաստացի կդառնա Գագիկ Ծառուկյանի կամքը հաղորդողը: Իսկ եթե Ծառուկյանը հայտարարի իսպառ քաղաքականությունից դուրս գալու մասին, ապա կարճ ժամանակում ԲՀԿ-ն կկազմալուծվի:

Բանն այն է, որ չնայած արդեն որոշվել է, որ ԲՀԿ-ի նոր նախագահը պետք է Նաիրա Զոհրաբյանը լինի, բայց կուսակցության ակտիվի շրջանում խմորումները ոչ միայն չեն դադարում, այլև ավելի են խորանում: Այդ ամենի արդյունքում ակնհայտ է մեկ բան` ԲՀԿ-ն կառուցվել է մեկ անձի` Գագիկ Ծառուկյանի շուրջ, և եթե նա դուրս գա, ապա այդ կառույցը փլվելու է»,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ