02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ի հետ խաչվող որեւէ ճանապարհ այս պահին չկա. Առավոտ

«Առավոտը» «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանին հարցրել է.

«Երեկ մեր թերթին տված հարցազրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ սահմանադրական բարեփոխումների առիթով իրենք քաղաքական դաշտի կոնսոլիդացիայի հնարավորություն տեսնում են: Այսքան դեգերումներից հետո որեւէ հավանականություն տեսնո՞ւմ եքՀԱԿ-ի հետ նույն գաղափարի շուրջ համախմբվելու, նույն հարթակում կանգնելու:

«Եթե իրենք այդպես են մտածում, ոչ թե պետք է կամուրջները վառեին՝ դավալուներում ու չգիտեմ որտեղ, այլ համագործակցության համար որոշակի տեղ պիտի թողնեին: Ես դեմ եմ այն մոտեցմանը, որ իրենք լակմուսի թուղթ են հորինել… Մենք դեմ ենք սահմանադրական բարեփոխումներին, բայց ես դեմ եմ նաեւ, որ նրանց, որոնք կողմ են՝ դավաճան համարենք: Այդ «դավաճան» պիտակն իրենք շատ հանգիստ են բաժանում, թող կողքից իրենց նայեն:

Մեր կուսակցությունը բազմաթիվ անգամ քննարկել է, մենք ունենք առաջիկա քաղաքական գործընթացների հետ կապված մեր մոտեցումները, եւ դրանցում ՀԱԿ-ի հետ խաչվող որեւէ ճանապարհ այս պահին չկա: Չեմ կարծում, որ հետագայում էլ լինի»,-պատասխանեց Արամ Սարգսյանը»,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ