06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Հայուհին ցանկանում է Թուրքիայում պատգամավոր դառնալ

Ալևիական 12 կազմակերպություն հունիսի 7-ին Թուրքիայի անկցացվելիք խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու համար 2 թեկնածու են ներկայացրել «Ժողովրդադների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP` Քեմալ Բյուլբյուլին և Զելալ Դեմիրին: Նույն կուսակցությոնից պատգամավորական թեկնածության հայտ են ցանկանում ներկայացնել նաև ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներ, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` «yeniozgurpolitika»-ին հղումով:

Հայերն այժմ հնարավորություն ունեն ԺԴԿ-ի օգնությամբ ներկայացուցիչ ունենալ թուրքական մեջլիսում ի դեմս` Նվարդ Բաքըրջըօղլուի: Վերջինս խոսելով իր թեկնածության մասին, ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ հայերը պետք է ներկայացուցիչ ունենան Թուրքիայի ազգային մեծ ժողովում:

«100 տարի է, ինչ մեջլիսում ազգությամբ հայ չկա: Ես կարծում եմ, որ ցեղասպանության 100 ամյակի հետ դա շատ համահունչ կլինի: Ցանկանում եմ խորհրդարանում իմ ժողովրդին ներկայացնել»:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ