11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 4, 2015

Դոնեցկի հանքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր /վիդեո/

Դոնեցկի Զասյադկո անվանումով հանքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մի հոգի մահացել է, 14 վիրավոր կա, հայտնում է ТАСС գործակալությունը: Պայթյունի պատճառը գազի արտահոսքն է: Նախնական տվյալներով` հանքում 207 մարդ է եղել պայթյունի պահին, նրանցից ոմանք փրկարարները տարհանել են, սակայն 47 հոգու ճակատագրի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:

Փոքրիկ Գառնիկին օգնություն է անհրաժեշտ /վիդեո/

Երեքամյա Գառնիկ Հայրապետյանը ծնվել է Մանկական ուղեղային կաթվածով: Ապրում է Վանաձորում: Երեխան չի կարողանում խոսել, նստել , կանգնել, քայլել, մեջքը պահել, միայն անկանոն շարժումներ է կատարում: Մայրը զբաղվում է երեխայի խնամքով, իսկ հայրը Երևանում  արհեստավոր է և աշխատում: Սակայն նրա վաստակած գումարը չի բավականացնում նույնիսկ Հայաստանում բուժման կուրս անցնելու համար: Երեխային անհրաժեշտ են վերականգնողական վարժություններ, […]

Ծառուկյանը կհրաժարվի ԲՀԿ նախագահի պաշտոնից. Օսկանյանն էլ դուրս կգա ԲՀԿ-ից

Նաիրա Զոհրաբյանն է լինելու ԲՀԿ նախագահը, ես կողմ եմ, որովհետև ինքը քաղաքական այն ֆիգուրն է, որ կարող է կուսակցություն ղեկավարել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ ԲՀԿ-ը պետք է հաշվի առնի քաղաքական իրողությունները: «Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է»,-նկատեց նա ու հավելեց, որ Գագիկ Ծառուկյանը վաղվա համագումարում կհրաժարվի […]

«Տեր-Պետրոսյանը գիտեր, որ Քոչարյանը կրակելու հրաման է տալու»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը երեկվանից հանրության լայն շրջանակներում զայրույթ է հարուցել: Փոստանջյանն առանձին-առաձին անդրադաձավ նախորդ նախագահների պաշտոնավարման տարիներին, երբ օրինակ առաջին նախագահի ժամանակ փակվեց ՀՅԴ-ը, խոսքի ազատությունը սահմանափակվեց, փակվեց «Ազատություն» ռադիոկայանը: Նա հիշեց երկրորդ նախագահի պաշտոնավարման […]

Մեքենայի ղեկին Ֆլորա Մատիրոսյանի որդին չի եղել /վիդեո/

Նախօրեին լուրեր տարածվեցին, որ ձերբակալվել է երգչուհի Ֆլորա Մարիտրոսյանի որդին` Հենրի Մարտիրոսյանը, քանի որ նրա պատճառով առաջացած վթարի հետևանքով մահացել էր 2 մարդ: Վրաերթը տեղի էր ունեցել փողոցային մրցաշարի ժամանակ, որը թույլատրված չի եղել քաղաքային իշխանությունների կողմից: Սակայն այժմ  Los Angeles Times-ը հայտնել է, որ թեեւ վթարի պատճառ դարձած մեքենան պատկանում է Հենրիին, սակայն վթարի ժամանակ […]

Փոխհրաձգություն Նուբարաշենում.սպանվել է «երրորդմասցի Լյովիկը»

Henaran.am-ը  քիչ առաջ ահազանգ ստացավ այն մասին, որ Նուբարաշեն  քրեակատարողական հիմնարկի մերձակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ըստ մեր զրուցակցի դիմակավորված 3 անձինք կրակել են կալանավայրին մոտ գտնվող ավտոկայանատեղիում գտնվող մարդկանց  վրա ու փախուստի դիմել:  Դիմակավորների թիկունքից կրակահերթ են բացել մեկ այլ ավտոմեքենայից դուրս ելած մարդիկ: Ականատեսի փոխանցմամբ` հավանաբար երեք մարդ է զոհվել: Ոստիկանության մամլո ծառայությունից […]

«Կան ռիսկեր՝ քաղաքացու անձնական տվյալների հետ կապված»

«Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի նախագծում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծն» ընդունվեց 67 կողմ, 24 դեմ և 11 ձեռնպահ ձայներով: Նախքան քվեարկությունը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նախագծով փորձ արվեց մտահոգիչ հարցերին պատասխան տալ, բայց կան ռիսկեր քաղաքացու անձնական տվյալների հետ կապված, ուստի ԲՀԿ-ը դեմ քվեարկեց: 

Տաքսիստների «կյանքը» հեշտանում է

Կառավարության նոր որոշման համաձայն մարտի 1-ից ուժի մեջ է մտել տաքսիների լիցենզավորման ծրագիրը, որի համաձայն` անհատ տաքսիստները պետք է անպայման մեքենաներում տեղադրեն հաշվիչներ և ունենան գազի բալոն տեղադրելու թույլտվություն: Նոր օրենքով, անհատ տաքսիստների ամսական վճարվող հարկը 14500 դրամից նվազեցվել է` Երևանում հասնելով 12000 դրամի, իսկ մարզերում` 8000-ի: Հարկ է ավելացնել, որ ընդառաջելով վարորդներին, վերացվել են […]

«Ո՞վ է չափելու, չափանիշը ո՞րն է»

 ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ դիմելով հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանին՝ նկատելով, որ համաձայն օրենքի դրույթներից մեկի՝ արգելվում է այնպիսի անձնական տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն տվյալները մշակելու նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ. «Ո՞վ է չափելու, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի