28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

«Ո՞վ է չափելու, չափանիշը ո՞րն է»

 ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ դիմելով հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանին՝ նկատելով, որ համաձայն օրենքի դրույթներից մեկի՝ արգելվում է այնպիսի անձնական տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն տվյալները մշակելու նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ. «Ո՞վ է չափելու, չափանիշը ո՞րն է»,-հետաքրքվեց Փաշինյանը և ներկայացրեց իր հաջորդ հարցը.

«Անձնական տվյալները մշակելն օրինական է, եթե այդ տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ և տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը… այսինքն պետք է և՛ օրենքի պահանջների պահպանմամբ լինի, և՛ տվյալների սուբյեկտը համաձայնություն տա… Մինչ էս օրենքն այն ինչ արգելված չէր օրենքով համարվում էր թույլատրված, բայց էս դրույթների համադրությունը ստիպում է մտածել, որ այն ինչ թույլատրված չէ օրենքով համարվելու է արգելված, ու էս թնջուկը երևի թե հնարավոր կլիներ ինչ-որ ձևով բացել, եթե մենք հստակ գրեինք, թե անձնական տվյալը որն է, որովհետև և՛ անձնական տվյալների մասին էս նախագծով և՛ անհատական տվյալների մասին օրենքում տրվում է շատ տարածական ձևակերպում»,-ասաց նա:

Փաշինյանն հետաքրքրվեց՝ արդյոք տեղեկատվության և մամուլի ազատության ոլորտում էս նախագիծը ռիսկեր չի՞ պարունակում. «Ակնհայտ է, որ այստեղ կան սողանքներ, որ անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել էդ նպատակով»,-նշեց նա: Հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանը համաձայնեց ՀԱԿ պատգամավորի հետ, որ ձևակերպումներն իրականում տարածական են, և նկատեց, որ ինքը ևս կիսում է Փաշինյանի մտահոգությունը. «Բայց պիտի ասեմ, որ ոչ միայն մենք ենք էդքան բացառիկ, որ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքում նման տարածական ձևակերպումներ ենք տվել, այլ ողջ աշխարհում է այդպես, նկատի ունենալով անձնական տվյալների ամենաբազմազան ոլորտները, փորձ է արվում պաշտպանության հետ կապված խնդիրն ընդհանուր մակարդակում լուծել՝ նաև էդպիսի ձևակերպումների միջոցով, զանգվածային լրատվության ու ազատության հետ կապված պիտի ասեմ, որ այսօր անձնական տվյալների պաշտպանության մասին նախագիծն այսօր որոշակիորեն չի անդրադառնում այդ հարցին»,-ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ պատրաստվում է ոչ թե որպես հարակից զեկուցող, այլ քորպես ԱԺ պատգամավոր առաջարկությամբ հանդես գա՝ ի պաշտպանություն ԶԼՄ-ների տեղեկատվության և ազատության:

«Բացառություններ պետք է լինեն համապատասխան հատվածով՝ անձնական տվյալների մշակման առումով, որոնք իրականացվում են բացառապես լրագրողական գործունեություն իրականացնելու համար, ինչպես նաև գեղարվեստական կամ գրական ստեղծագործությունների համար, ընդ որում խոսքս հետևյալին է վերաբերում, եթե լրագրողական ազատության շրջանակներում Սահմանադրության 27.1 հոդվածով նախատեսված տեղեկություններ որոնելու, փնտրելու ու ստանալու իրավունքի իրացումն է, եթե այս համատեքստում է խնդիրը դիտարկվելու, ապա այս բացառությունը պետք է նախատեսված լինի օրենքով, և ես կօգտագործեմ իմ հնարավորությունն այս առաջարկը ներկայացնելու, որպեսզի ԶԼՄ-ների վրա այս օրենքի դրույթների սահմանափակում չտարվեն, որովհետև խոսքի ազատության ոտնահարման դեպքեր չլինեն»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ