14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արմավիրի գյուղերից մեկում տղամարդը բռնաբարել է անչափահաս դստերը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է 43-ամյա տղամարդու գործը, ով մեղադրվում է իր անչափահաս դստերը պարբերաբար բռնաբարելու, անառակաբարո գործողություններ կատարելու, խոշտանգելու համար:

Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալը 2013 թվականի դեկտեմբերին, 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին իրենց տանը ակնհայտ 16 տարին չլրացած՝ 1999 թվականի սեպտեմբերին ծնված 15-ամյա դստեր նկատմամբ պարբերաբար կատարել է անառակաբարո գործողություններ:

Նա պոռնկագրական տեսաֆիլմեր ու նկարներ է ցուցադրել իր աղջկան, սեռական կյանքին վերաբերող զրույցներ է վարել, անպարկեշտ կերպով հպվել է դեռահաս աղջկա մարմնի մասերին, շոյել է սեռական օրգանները՝ նպատակ ունենալով գրգռել երեխայի սեռական բնազդը, սեռական հետաքրքրությունները և , ըստ մեղադրանքի, բավարարել է իր սեռական պահանջմունքները:

Անցած տարվա հունիս-հուլիս ամիսներին տղամարդը, առաջադրված մեղադրանքի համաձայն, խոշտանգել է իր անչափահաս, իրենից նյութական կախվածություն ունեցող աղջկան, նրան պարբերաբար ծեծել է, նրա հետ կապված անձանց հետ շփումները տևական ժամանակով սահմանափակել ու արգելել է, «բազմանգամյա» ցավ, մարմնական ու հոգեկան տառապանքներ է պատճառել…»,- գրում է թերթը:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը` 1in.am-ի

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ