02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն որոշել է ԲՀԿ նախագահին եւ տեղակալին. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ երկու օր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է խմբակցության նիստ:

«Ծառուկյանը ներկա չի եղել, այն վարել է դեռ խմբակցության քարտուղարի պաշտոնն զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանը: Օրակարգում ընդգրկված է եղել 2 հարց՝ ԲՀԿ նախագահի և տեղակալի ընտրության հարցը: Պատգամավորները հավանություն են տվել Նաիրա Զոհրաբյանի՝ ԲՀԿ նախագահի պաշտոնում նշանակվելուն, շեշտելով, որ նա կուսակցության ակունքներում է կանգնած, ակտիվ քաղաքական գործիչ է:

Ինչ վերաբերում է ԲՀԿ քաղխորհրդի նախագահի տեղակալին, ապա որոշել են այդ պաշտոնը վստահել քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին, ում անունը շրջանառվում էր մի շարք քրեական գործերի շրջանակներում, մասնավորապես՝ Ազգային գրադարանի վերանորոգման ժամանակ տեղի ունեցած չարաշահումների փաստով: 

ԲՀԿ նախագահի տեղակալի հարցում Վարդան Վարդանյանի թեկնածությունը պնդողները նշել են, որ նա կուսակցության հիմնադիրներից է. պաշտոնը թողնելուց հետո անգամ չի լքել ԲՀԿ-ն, զբաղվել է կուսակցական աշխատանքով: Խմբակցության նիստին մասնակցել են բացառապես պատգամավորները, իհարկե, խոսքը նրանց մասին չէ, ովքեր արդեն լքել են ԲՀԿ-ն կամ պատրաստվում են լքել:

Այս քննարկումներից անմասն և շատ դժգոհ է եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմ Աբրահամ Մանուկյանը՝ «Հայկոոպի Աբոն»: Նա շատ կցանկանար առանցքային դեր ունենալ և կարևոր պաշտոն զբաղեցնել նոր կազմավորվելիք ԲՀԿ-ում, սակայն Ծառուկյանից հետո դա դժվար կլինի: Որոշ ԲՀԿ-ականներ այդքան էլ լավ չեն վերաբերվում նրան, ասում են, թե նա խարդավանքների մեծ վարպետ է: Թեեւ պակաս վարպետ չի համարվում նաեւ Նաիրա Զոհրաբյանը, ով հաստատ չի ներելու Մանուկյանի՝ իր հասցեին օրերս ասված խոսքը, թե «Նաիրա Զոհրաբյանը կնիկ է, ի՞նչ հակասություն պիտի ունենամ»:

Ի դեպ, ասում են, այս նիստից հետո Աբրահամ Մանուկյանը եւ մի քանի ԲՀԿ-ականներ հավաքվել են «Տրիումֆ» սրճարանում, քննարկել իրենց հետագա անելիքները»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ