11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 29, 2014

Սյունիքի մարզպետն ընդունել է ականազերծված հերթական տարածքը /ֆոտո/

Արցախյան գոյամարտի տարիներին Սյունիքի մարզը ամենաշատ տուժեց ոչ միայն մարտական գործողությունների ժամանակ, այլ նաեւ հետպատերազմական տարիներին: Պատերազմից հետո շփման գծի ողջ երկանքով ի հայտ եկան ականապատված տարածքներ, որոնք համայնքները չեն կարողանում տնօրինել: Ականապատված տարածքներում սահմանային համայնքները ունեցել են մարդկային ու նյութական մեծ կորուստներ: Խնդրի լուծմանը հետամուտ է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որը նախաձեռնել է ականազերծման աշխատանքներ: […]

Օգոստոսի 28-ին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 28-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 150 կրակոց:  ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:

Հիվանդաբուժության փոխարեն` առողջության պահպանում

Յուրաքանչյուր երկրի նպատակն է առողջ պահել բնակչությանը և ոչ թե հիվանդ բուժել: Այս գաղափարախոսությունն է դրված առողջության պահպանման առաջնային օղակի զարգացման հիմքում: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայրաքաղաքի պոլիկլինիկաների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ ֆինանսական հաշվարկները վկայում եմ, որ առողջության պահպանման առաջնային օղակի զարգացման այս մոդելը պետության համար տնտեսապես առավել ձեռնտու է: «Առողջապահական տեսանկյունից` […]

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Կրիշտիանու Ռոնալդուն

Մոնակոյում, չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո հայտարարվեցին Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի և ֆուտբոլիստուհու անունները: 2013-2014 թվականների մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մադրիդի ‘’Ռեալի’’ եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Հիշեցնենք, որ Ռոնալդույի հետ այս կոչման համար պայքարում էին  նաև աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի ‘’Բավարիայի’’ դարպասապահ Մանուել Նոյերը եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հոլանդիայի […]

Զինվորական երդում՝ սրբազան վայրում /ֆոտո, վիդեո/

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողներն այսօր զինվորական երդում տվեցին: Զինվորական երդման արարողությունը գալիս է դարերի խորքից և մեր ազգի համար հիշեցնում է հայ սպարապետերի ու զորավարների նվիրվածությունը հայրենիքին: Առաջին անգամ ինստիտուտի առաջին կուրսեցիներն իրենց զինվորական երդումը տվեցին Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ: Ծնողներն ու ապագա սպաները ոգևորված էին. չէ որ իրենց տղաներն ու […]

Նալբանդյանն Էրդողանին է փոխանցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին Երևանում գտնվելու հրավերը

Օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Անկարայում ներկա գտնվեց Թուրքայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը։ Չանկայայի նախագահական պալատում կայացած Թուրքիայի նախկին Նախագահ Աբդուլա Գյուլից Ռեջեփ Թայիփ Էրդողանին իշխանության փոխանցման արարողությանը մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։ Արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը կարճատև զրույց ունեցավ Նախագահ Էրդողանի հետ, […]

Ռուս-ուկրաինական պատերազմն՝ աշխարհի ուշադրության կենտրոնում

Երևանի ժամանակով 20-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը՝ նվիրված Ուկրաինայում ծավալվող պատերազմական իրադարձություններին:ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանթա Պաուերը Ռուսաստանին մեղադրել է ստախոսության մեջ՝ նշելով, թե այդ երկրի զինված ուժերը մասնակցում են Ուկրաինայի արևելքում ծավալվող պատերազմական գործողություններին: ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն, իր հերթին, մեղադրել է Ուկրաինայի ու ԱՄՆ-ի իշխանություններին՝ խոսելով Վաշինգտոնի աշխարհաքաղաքական ամբիցիաների մասին:Կիևում […]

Տեղի ունեցավ չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը

Մոնակոյում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2014/15թթ. խաղաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը: Եվրոպայի 32 ուժեղագույն ակումբները 8 խմբերում բաշխվել են հետևյալ կերպ`  A խումբ – ‘’Ատլետիկո Մադրիդ’’, ‘’Յուվենտուս’’, ‘’Օլիմպիակոս’’, ‘’Մալմյո’’: B խումբ – ‘’Ռեալ Մադրիդ’’, ‘’Բազել’’, ‘’Լիվերպուլ’’, ‘’Լուդոգորեց’’: C խումբ– ‘’Բենֆիկա’’, ‘’Զենիթ’’, ‘’Բայեր’’, ‘’Մոնակո’’: D խումբ – ‘’Արսենալ’’, ‘’Բորուսիա Դորտմունդ’’, ‘’Գալաթասարայ’’, ‘’Անդերլեխտ’’: E խումբ  – ‘’Բավարիա’’, ‘’Մանչեսթեր […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:  Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:  Օդի ջերմաստիճանը 29-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի