14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սյունիքի մարզպետն ընդունել է ականազերծված հերթական տարածքը /ֆոտո/

Արցախյան գոյամարտի տարիներին Սյունիքի մարզը ամենաշատ տուժեց ոչ միայն մարտական գործողությունների ժամանակ, այլ նաեւ հետպատերազմական տարիներին: Պատերազմից հետո շփման գծի ողջ երկանքով ի հայտ եկան ականապատված տարածքներ, որոնք համայնքները չեն կարողանում տնօրինել:

Ականապատված տարածքներում սահմանային համայնքները ունեցել են մարդկային ու նյութական մեծ կորուստներ: Խնդրի լուծմանը հետամուտ է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որը նախաձեռնել է ականազերծման աշխատանքներ: Ծրագիրը իրականացվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հատկացրած 7 հարյուր հազար ԱՄՆ դոլարով:

Օգոստոսի 28-ին հերթական ականազերծված տարածքը Շուռնուխ վարչական տարածքում հանձնվեց Սյունիքի մարզային իշխանությանը: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն հայտնեց աշխատանքներում ընդգրկված բոլոր աշխատակիցներին եւ հույս հայտնեց, որ աշխատանքները շարունակական կլինեն մինչեւ այն պահը, երբ Սյունիքում ականապատված տարածք չի լինի:

Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի կայքը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ