20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 5, 2014

Վայոց ձորի մարզպետը գիշերել է առաջին գծում

2014 թվականի օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն անցկացրել է ՀՀ Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղի մոտակա սահմանային կետերից մեկում: Վայքի գնդի հրամանատարի տեղակալի ուղեկցությամբ Է.Ղազարյանը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային պայմաններին, ընթրել զինվորների հետ, որից հետո գիշերն անցկացրել սահմանային կետում՝ գիշերային ժամերին, ինչպես նաև առավոտյան շրջայց կատարել […]

ԱՄՆ-ում նախկին դեսպանը նշանակվել է

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Թաթուլ Մարգարյանին նշանակել Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Բրյուսել): Մեկ այլ հրամանագրով  Թաթուլ Մարգարյանը համատեղության կարգով, նշանակել Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը` Բրյուսել): Հիշեցնենք, որ Թաթուլ Մարգարյանը ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն է: Նա էներգետիկայի […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 600 կրակոց

 Անցած գիշեր եւ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 4-5-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 45 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 […]

Ավետ Ադոնցը տեղափոխվեց Իսպանիա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով հրամանագիր է ստորագրել  Ավետ Ադոնցին  ազատել Բելգիայի Թագավորությունում եւ, համատեղության կարգով, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի եւ Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից: Մեկ այլ հրամանագրով Ադոնցը նշանակվել է Իսպանիայի թագավորությունում  Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ […]

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է հակամարտող կողմերին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին կոչ է արել իրականացնել պայմանավորվածությունները կրակի դադարեցման վերաբերյալ, եւ զերծ մնալ բռնությունից. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:  ”Պան Գի Մունը բոլոր կողմերին կոչ է անում հարգել հրադադարի համաձայնագիրը եւ զերծ մնալ հետագա բռնությունից, շարունակել երկխոսությունը՝ խաղաղ քաղաքական կարգավորմանը շուտ հասնելու համար”,- ասված է ՄԱԿ-ի տարածած […]

Ադրբեջանական բանակը 2 զինվոր էլ է կորցրել

Ինչպես հայտնում է haqqin.az-ը կայքը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարբեր զորամասերում ‘’դժբախտ պատահարների հետևանքով’’ մահացել է 2 զինծառայող` 1995թ. ծնված Սամեդով Մուրադ Մահիր օղլուն և 1992թ. ծնված Ջավիդ Ջալիլ օղլի Մամեդովը: Վերջիններս մահացել են ‘’զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով’’: Երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկությունը հաստատել է։

Էրեբունիում ջուր չի լինի

  “Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 5-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ եւ 4-րդ փողոցների, Ռոստովյան փող. 34, 36 համարների ջրամատակարարումը:   Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի