27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Վայոց ձորի մարզպետը գիշերել է առաջին գծում

2014 թվականի օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն անցկացրել է ՀՀ Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղի մոտակա սահմանային կետերից մեկում:

Վայքի գնդի հրամանատարի տեղակալի ուղեկցությամբ Է.Ղազարյանը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային պայմաններին, ընթրել զինվորների հետ, որից հետո գիշերն անցկացրել սահմանային կետում՝ գիշերային ժամերին, ինչպես նաև առավոտյան շրջայց կատարել խրամատներում և մարտական հերթապահություն իրականացնող զինվորների մոտ:

Առաջնագծում ծառայող մեր զինվորները հավաստիացրել են, որ իրենք մարտական բարձր ոգով և զինվորական պատշաճ կարգապահությամբ և զգոնությամբ իրականացնում են Հայրենիքի սահմանների պաշտպանությունը:

Այս մասին մարզպետը գրել է Ֆեյսբուքի իր տարեգրքում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ