Երթեւեկության կազմակերպման փոփոխություն

Երեւան քաղաքի Իսակովի պողոտա եւ Բարձրբերդի փողոց խաչմերուկում կատարվել է երթեւեկության կազմակերպման փոփոխություն։ Իսակովի պողոտայով “Հաղթանակ” կամրջից Կենտրոնական ավտոկայան երթեւեկության ուղղության դեպքում` նշված խաչմերուկում ձախ եզրային գոտին առանձնացվել է միայն դեպի “Հաղթանակ” կամուրջ հետադարձ կատարելու համար։ Նշված փոփոխությունը կսկսի գործել հուլիսի 10-ից։