20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վեց ամսում 5826 հեռախոսազանգ` ”թեժ գծին”

2014թ. առաջին կիսամյակում առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն ստացել է 5826 հեռախոսազանգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3675-ի փոխարեն։ Ընթացիկ տարում ավելի քան կրկնապատկվել են տեղեկատվական բնույթի հարցումները։ 2013թ. առաջին կիսամյակի 1453-ի դիմաց այս տարվա նույն ժամանակահատվածում ստացվել է 3064 նման զանգ: Փոխարենը նվազել են բողոքները` 2013թ. առաջին կիսամյակի 203-ի փոխարեն գրանցվել է 152-ը։ 

Բողոքները կազմել են գրանցված ընդհանուր հեռախոսազանգերի 2.6 տոկոսը` 2013-ի 5.3-ի դիմաց: Միաժամանակ ստացվել է շնորհակալական 40 զանգ։

2014թ. գրանցվել է օձի խայթոցի 33, կարիճի խայթոցի` 4 դեպք։ 2013թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է օձի խայթոցի 24 և կարիճի խայթոցի 1 դեպք: 

Առողջապահական սոցիալական փաթեթի վերաբերյալ արձանագրվել է 274, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամներին տրված արտոնությունների վերաբերյալ` 130 հեռախոսազանգ: Բոլոր հեռախոսազանգերին տրվել են սպառիչ պատասխաններ, բարձրացված խնդիրներն ստացել են համապատասխան լուծումներ։

Առաջին կիսամյակում ստացված բողոքների կապակցությամբ հարուցվել է 2 վարչական վարույթ, 5 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, մեկն ազատվել է աշխատանքից: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն ուսումնասիրվել և քննարկվել են։ Խնդրահարույց դեպքերի առնչությամբ տրվել են լրացուցիչ հանձնարարականներ և համապատասխան լուծումներ։

Քաղաքացիների կողմից հնչեցված բոլոր հարցերը,առաջարկությունները և բողոքները զեկուցվում են ՀՀ առողջապահության նախարարին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ