22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2014

”Կարևոր չէ` ով է գոլ խփում, կարևորը` թիմը հաղթի”. Սարկիսով

Հայաստանի ազգային հավաքականի և ”Վոլգայի” հարձակվող Արթուր Սարկիսովը հարցազրույցում խոսել է Ռուսաստանի ազգային լիգայի 1-ին տուրի հանդիպման մասին:  – Ինչի՞ հետ կապված եք փոխել ձեր սանրվածքը: – Հենց այնպես: Ձեզ դու՞ր է գալիս: – Շատ: – Հրաշալի է, ինձ նույնպես (ծիծաղում է): – Իսկ ի՞նչ կասեք ”Սիբիրի” դեմ հանդիպման մասին:  – Ընդհանուր առմամբ լավ խաղացինք: Մի փոքր շոգ էր, սակայն խաղը ստացվում էր և ես […]

Ազնի՞վ էր Սերժ Սարգսյանի նկատմամբ ՕԵԿ-ի քայլը

ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը բավական կոռեկտ ու ընկալելի է գնահատում հուլիսի 18-ի իրենց հանրահավաքի վերաբերյալ քաղաքական այլ ուժերի արձագանքը: ՛՛Մենք որևէ կուսակցության չենք դիմել՝ մասնակցելու այդ հանրահավաքին, մենք սա չենք համարում ՕԵԿ-ի հանրահավաքը, սա ժողովրդի համազգային հավաքն է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:  Բաղդասարյանը հույս ունի, որ հանրահավաքը լինելու է փայլուն ու բազմամարդ: Հարցին, թե […]

Ռուսաստանը կամուրջ կկառուցի դեպի Ղրիմ, որը կարժենա…

Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են մոտ 200 մլրդ ռուբլի (5 մլրդ դոլար) ծախսել՝ Կերչի նեղուցով դեպի Ղրիմի թերակղզի կամուրջ կառուցելու համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Կոզակը` գրված BBC-ի կայքում:  ’’Ներկայում ծախսվելիք գումարի թիվը տատանվում է 150-200 մլրդ ռուբլու միջև’’,- ասել է Կոզակը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մոտ Ղրիմի ու Սևաստոպոլի զարգացման թեմային ուղղված […]

ԱԱ-2014. Քլոզեն դարձավ աշխարհի առաջնության պատմության գլխավոր ռմբարկու/վիդեո/

Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Քլոզեն դարավ աշխարհի առաջնությունների պատմության գլխավոր ռմբարկու: Նա մեկ գոլով շրջանցեց Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոյի ռեկորդը և իր գոլերի թիվը հասցրեց 16-ի: Վերջին գոլը 36-ամյա Քլոզեն հեղինակեց Բրազիլիայի հավաքականի դեմ երեկվա խաղում:

Ապավինում են Աստծո դատաստանին.սթրեսային վիճակը շարունակվում է/վիդեո/

Սայաթ-Նովայի 10 եւ 12, Նալբանդյան 25ա եւ Թումանյան 2-րդ նրբանցք 5-րդ շենքերի բնակիչների մոտ մեկ տարի է արդեն ապրում են լարված պայմաններում: Պատճառը բակի կաթսայատան տեղում սկսված բազմահարկ, բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունն է: Կառուցապատող ընկերությունը՝ Լարկո Գրուպը, գնել է 80 ք/մ մակերեսով կաթսայատունը, որը պատկանում է Սայաթ Նովա  10 շենքին, վաճառքը իրականացվել է  առանց բնակիչներին տեղյակ […]

Բրազիլիայի պարտությունից հետո Սան Պաուլոյում անկարգություններ են սկսվել

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում երեկ երեկոյան անկարգություններ են սկսվել, երբ Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում Բրազիլիան խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային: Այս մասին հայտնում է Interfax-ը: Իրենց հավաքականի պարտությունից զայրացած մարդիկ վեց ավտոբուս են հրկիզել, սկսել են խանութներ թալանել քաղաքի արևելյան մասում: Քաղաքի իշխանությունները դադարեցրել են ավտոբուսային որոշ երթուղիների աշխատանքը: Հինգ մարդ ձերբակալվել է:  Շատ բրազիլացիների համար […]

Արթուր Բաղդասարյանը ներողություն է խնդրում

Արդեն երեք ամիս է, որ ՕԵԿ-ը դուրս է եկել իշխանական կոալիցիայից: Այս երեք ամիսների ընթացքում կուսակցության անդամներն ունեցել են հանդիպումներ տարբեր բնակավայրերում, հանդիպել են քաղաքացիների հետ, լսել նրանց դիրքորոշումներն ու քաղ.խորհրդի նիստում սահմանել են այն գերակայությունները, որոնցով գնալու են առաջ: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարել կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ այս ընթացքում իրենք […]

Սերժ Սարգսյանը այցելել է ՀՅԴ, ՀԲԸՄ, ՌԱԿ

Արգենտինա պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաեւ հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպություններ՝ ՀՅԴ, ՀԲԸՄ, ՌԱԿ, ծանոթացել այդ կազմակերպությունների կողմից մշակութային, բարեգործական եւ մարզական միությունների գործունեությանը, ինչպես նաեւ տեղի հայկական պարբերականների աշխատանքներին: Արմենիա Մշակութային Ընկերակցութեան Եդուարդ Սէֆէրեանի անուան կենտրոնում հյուրընկալության ընթացքում Նախագահը շնորհակալություն է հայտնել կենտրոնի գործունեության եւ Հայաստանի պատվիրակությանը ջերմ ընդունելության […]

Ցավակցել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ վրացի եւ խորհրդային անվանի քաղաքական ու պետական գործիչ Էդուարդ Շեւարդնաձեի մահվան կապակցությամբ: “Էդուարդ Շեւարդնաձեն իրավամբ նշանակալի դերակատարում է ունեցել ոչ միայն անկախ Վրաստանի կայացման եւ ամրապնդման գործում, այլ նաեւ նոր աշխարհակարգի ձեւավորման գործում: Մեծ է նաեւ նրա ներդրումը հայ-վրացական բազմաբնույթ հարաբերությունների ամրապնդման գործում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի