20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ազնի՞վ էր Սերժ Սարգսյանի նկատմամբ ՕԵԿ-ի քայլը

ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը բավական կոռեկտ ու ընկալելի է գնահատում հուլիսի 18-ի իրենց հանրահավաքի վերաբերյալ քաղաքական այլ ուժերի արձագանքը: ՛՛Մենք որևէ կուսակցության չենք դիմել՝ մասնակցելու այդ հանրահավաքին, մենք սա չենք համարում ՕԵԿ-ի հանրահավաքը, սա ժողովրդի համազգային հավաքն է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: 

Բաղդասարյանը հույս ունի, որ հանրահավաքը լինելու է փայլուն ու բազմամարդ: Հարցին, թե 2008-ից հետո ՕԵԿ-ի նկատմամբ վստահություն չկա, ինչու պետք է մարդիկ կրկին հավատոն, նա պատասխանեց. ՛՛՛՛Մարտի մեկի՛՛ իրադարձությունների ողջ ընթացքը ՕԵԿ որոշման հետ որևէ առնչություն չունի, դա առնչություն ունի իշխանության ու հակառակ կողմի դրսևորած վարքագծի հետ, ամենևին ոչ ՕԵԿ-ի հետ: Մենք ոչինչ չենք արել, որ արյան հետ կապ ունի, մենք ներողություն ենք խնդրում այն մարդկանցից, որ մեզ ճիշտ չեն հասկացել: Հավատի հետ կապված իմ հանդիպումները ցույց են տալիս, որ մեր համակրողների թիվն ամեն օր մեծանում է, կունենանք փայլուն հանրահավաք ու միակը չի լինի՛՛: 

Հարցին՝ հնարավոր է հանրահավաքին նախագահ Սերժ Սարգսյանի իշխանափոխության պահանջ դրվի, ՕԵԿ նախագահը պատասխանեց. ՛՛Այս հանրահավաքը կլինի սոցիալական բնույթի, որտեղ հավաքվում ենք սոցիալական բնույթի հարցեր քննարկելու, կլինեն քաղաքական գնահատականներ: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին, ապա նա ինքն է հայտարարել ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: Սահմանադրության համաձայն՝ նա չի կարող առաջադրվել, սակայն նաև արդեն հայտարարել է, որ չի լինելու վարչապետ: Երկու ու կես տարի հետո մեկնարկելու են խորհրդարանական ու նախագահական ընտրությունները, ու չեմ բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որովհետև վերջին տարիներին չի եղել նման բան, որ մի կուսակցություն որոշի խորհրդարանում ամեն ինչ՛՛: 

Ինչ վերաբերում է քառյակի հետ համագործակցությանն, ապա Բաղդասարյանն ասաց, որ արդեն համագործակցում են ԱԺ-ում տարբեր ձևաչափերով: Դիտարկմանը, թե ՕԵԿ-ը միայնակ թողեց նախագահին այս դժվարին սոցիալ-տնտեսկան իրավիճակում, արդյոք դա ազնիվ է, նա արձագանքեց. ՛՛ՕԵԿ-ը եղել է իշխանություն, կոալիցիոն ազնիվ գործընկեր վեց տարի շարունակ, սակայն եկել է զարգացման մի փուլ, որտեղ կուսակցական քաղաքական դիքորոշումը տարբերվել է ու մենք դրա մասին հայտարարել ենք՛՛: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ