”Կարևոր չէ` ով է գոլ խփում, կարևորը` թիմը հաղթի”. Սարկիսով
Հայաստանի ազգային հավաքականի և ”Վոլգայի” հարձակվող Արթուր Սարկիսովը հարցազրույցում խոսել է Ռուսաստանի ազգային լիգայի 1-ին տուրի հանդիպման մասին:
– Ինչի՞ հետ կապված եք փոխել ձեր սանրվածքը:
– Հենց այնպես: Ձեզ դու՞ր է գալիս:
– Շատ:
– Հրաշալի է, ինձ նույնպես (ծիծաղում է):
– Իսկ ի՞նչ կասեք ”Սիբիրի” դեմ հանդիպման մասին:
– Ընդհանուր առմամբ լավ խաղացինք: Մի փոքր շոգ էր, սակայն խաղը ստացվում էր և ես ընդհանուր առմամբ գոհ եմ:
-”Սիբիրի” կազմում շատ բարձրահասակ պաշտպաններ կան: Այնուամենայնիվ, դուք պայքար էրք տանում նրանց դեմ երկրորդ հարկում …
– Առանց օդային պայքարի ֆուտբոլ չի կարող լինել: Այո, ”Սիբիրը” լավ թիմ է, որտեղ խաղում են փորձառու և ֆիզիկապես ուժեղ պաշտպաններ: Սակայն մենք գիտեինք դրա մասին և ձգտում էինք ավելի շատ աշխատել եզրերով: Կարծում եմ, որ դա մեր մոտ ստացվեց:
-”Վոլգայի” մեկնարկային կազմում խաղադաշտ էին դուրս եկել միանգամից երեք հարձակվողներ` դուք, Կուխարչուկը և Կոզլովը: Դա փորձված տարբերակ էր, թե՞ յուրահատուկ փորձարկում:
– Մենք առաջին անգամ չէինք խաղում նման համադրությամբ: Հավաքների ընթացքում բավական լավ համագործակցում էինք: Ամեն դեպքում, ես ինձ համարավետ եմ զգում տղաների կողքին: Եվ կարևոր չէ, թե ով է գոլ խփում, կարևորը որ թիմը հաղթանակի հասնի: Մեր մոտ նման երևույթ չկա, երբ ինչ-որ մեկը խաղա իր համար: Ձգտում ենք խաղալ արդյունքի համար, ամբողջ թիմով, միասին: