Նիգերում կործանված ինքնաթիռի 50 ուղևորներ Ֆրանսիայի քաղաքացիներ են

Նիգերիայում կործանված Air Algerie-ի օդանավի ուղեւորներից 50-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են, հաղորդում է газета.ru կայքը, հղում անելով France-Presse գործակալությանը: Նախնական տվյալներով՝ ավիավթարի պատճառը ամպրոպաբեր մրրիկն է եղել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Air Algerie-ը կորցրել է իր ինքնաթիռներից մեկի հետ կապը: Օդանավի հետ կապը դադարել է թռիչքից 50 րոպե անց: Ինքնաթիռն իրականացրել է Բուրկինա-Ֆասո-Ալժիր չվերթը: