05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լևոն Տեր-Պետրոսյանի միակ ”հրատապ” ասելիքը….

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել.

Թեժ աշուն, թե մարտավարություն, հրատապ հարցազրույց, թե հրատապ մտավախություն, իրավիճակի վերլուծություն, թե անհանգիստ վիճակ, կասկածամտություն, թե զգուշացու ՞ մ…
Հ ա ր ց ե ր, հ ա ր ց ե ր, հ ա ր ց ե ր…
Տպավորությունս այն է, որ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության ձգձգման հարցը, սահմանադրական փոփոխությունները, մնացած հարցերը երկրորդական են ՀԱԿԿ-ի առաջնորդի համար: Լևոն Տեր-Պետրոսյանի միակ ”հրատապ”  ասելիքը ԲՀԿ-ի վրա ‘’փեշերը’’ փռելն էր և ինչ-որ բան հասկացնելը կամ նախազգուշացնելը…Իսկ հարց է ԲՀԿ-ն դրա կարիքն ունի ընդհանրապե ՞ ս: Զարմանալի է, որ Ծառուկյանին վերջին տարիներին կոնգրեսական և հակկական հանրահավաքներին քննադատողը, մտրակողը և ձախկողը հանկարծ, առանց քաղաքական սպեկուլյացիայի դառնում է նրա մոլի պաշտպանը, համախոհը և պահապան ‘’հրեշտակը’’:
Առաջին նախագահը նաև հրատապ զգուշացնում է ԲՀԿ-ին, թե տե’ս հա “խաղեր չտաս” հանկարծ` իշխանությունների ճնշումների պատճառաբանությամբ: Զգացվում է, որ Տեր-Պետրոսյանը խիստ կասկածներ ունի և մտավախություն, որ հերթական անգամ “կքցեն”  իրեն, իսկ դա արդեն քաղաքական մայրամուտին կործանման նման մի բան է:
Քաղաքական գործիչն ինչքան էլ ինտելեկտուալ լինի, նա համենայն դեպս ուզի, թե չուզի պետք է ենթարկվի քաղաքական կյանքի կանոններին` քաղաքական սպեկուլյացիա անի: Մոռանալով գործող նախագահի օրոք ազատության, բազմակարծության, լրատվամիջոցների ազատության, հասարակական-քաղաքական կյանքի, քաղաքացիական շարժումների օրեցոր թեժացող ակտիվացման ուղղությամբ ձեռք բերումները` նրան բռնապետ է բնորոշում մի մարդ, որի օրոք թերթեր, ռադիոկայաններ, կուսակցություններ են փակվել…
Սա հավանաբար Լ.Տեր-Պետրոսյանի ամառային “հրատապ” քաղաքական նուրբ սպեկուլյատիվ, հեռահար հաշվարկներով և “իշմարներով”  առլեցուն հարցազրույցն էր, սպասենք աշնանային “հրատապ”  թեզիսներին…

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ