06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ի՞նչ ուտեստներ են նախընտրում և ի՞նչ չեն սիրում համաշխարհային առաջնորդները

Լոնդոնում կայացել է ամենամյա ClubdesChefs հանդիպումը։ Դա տարբեր երկրների լավագույն շեֆ-խոհարարների բացառիկ ակումբ է։ Դրանում ընդգրկված է 21 խոհարար, որոնք պատրաստում են պետության ղեկավարների համար: Անցնելով աշխատանքի՝ նրանք հանդիսավոր կերպով խոստանում են խիստ գաղտնի պահել առաջնորդների համային նախասիրությունները, թեև որոշակի տեղեկություն, այնուամենայնիվ, հասանելի է դառնում։Այս մասին տեղեկանում ենք Комсомольская правда կայքից:

Հայտնի է դարձել, օրինակ, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը չի ուտում մանր ծովախեցգետիններ: Բուքինգհեմյան պալատի գլխավոր խոհարար Մարկ Ֆլանագանի հետ զրույցից չի պարզվել, թե հատկապես ինչու թագուհին չի սիրում մանր ծովախեցգետիններ, սակայն հայտնի է դարձել, որ նա չի սիրում նաև կարտոֆիլ, օրը սկսում է վարսակի շիլայով և ավարտում ապերիտիվով։ Թունդ խմիչքներից թագուհին նախընտրում է ջին։

Իսկ ահա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ատում է ճակնդեղը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չի սիրում արտիճուկ։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին էլ ընդհանրապես չի սիրում պանիր։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ