Հրդեհ Արցախի փողոցում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է`հուլիսի 24-ին, ժամը 07.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող նախկին կահույքի ֆաբրիկայում: Դեպքի վայր են մեկնել ութ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը, ավտոսանդուղք, քաղաքապետարանի երկու ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի թիվ 143 հասցեում գտնվող չշահագործվող նախկին թիվ 1 կահույքի ֆաբրիկայում: […]