11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Իսրայել-Պաղեստին հակամարտության արդյունքում արդեն 700 զոհ է գրանցվել

Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ու Իսրայելի զինուժի միջև հակամարտությունը շարունակվում է, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 700-ի, գրված է Al Arabiya կայքում։

Աղբյուրը նկատում է, որ շարունակվող ռազմական գործողություններն ու բռնությունն ավելի անհավանական են դարձնում միջազգային հանրության՝ հակամարտող կողմերի միջև հրադադարի ռեժիմ հաստատելու բոլոր փորձերը։

Պաղեստինի իշխանությունները նաև տեղեկացրել են, որ հրեական կողմի երեկվա հարձակման հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ միևնույն ընտանիքի 6 անդամներ։

Al Arabiya-ն հիշեցնում է, որ Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև զինված հակամարտությունն ընթանում է արդեն 17-րդ օրը. զոհերի ճնշող մեծամասնությունը պաղեստինցիներ են։

Նկարը` Al Arabiya-յի:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ