05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

՛՛Հազիվ թե Սերժ Սարգսյանը համաձայնի մաքսակետ դնել՛՛

՛՛Ազգային ժողովրդավարների դաշինք՛՛ կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի խոսքով՝ Բելառուսն ու Ղազախստանը վախենում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից:  ՛՛Ես անձամբ չեմ շփվել Ղազախստանի նախագահի ու Լուկաշենկոյի հետ, չեմ կարող ասել, թե ինչ էր կատարվում, երբ կարդացվեց Ադրբեջանի նախագահի նամակը, բայց խնդիրներ կան: Բելառուսն ու Ղազախստանը շահագրգռված չեն, որ Հայաստանն անդամակցի ու վախենում են, որ կփորձի Ռուսաստանն իրենց իշխանությունը սահմանափակել և բոլորիվին չեն ուզենա, որ մի կողմից էլ Հայաստանն առանց որևէ կողմնապահության միանգամից պաշտպանի Պուտինի շահերը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սադոյանը:

Վերջինս համաձայն է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն տեսակետին, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ձգձգվում է ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև մաքսակետեր դնելու խնդրի պատճառով: Սակայն նա անթույլատրելի է համարում ՀՀ-ի կողմից մասնակցել այդ պայմաններով որևէ միությանն անդամակցելու բանակցություններին: ՛՛Այստեղ խնդիրներ կծագեն ու հազիվ թե ինքը Սերժ Սարգսյանը համաձայնի մաքսակետեր դնել՛՛,-նկատեց նա:

Սադոյանը կարծում է, որ ՀՀ-ին պարտադրված էր ՄՄ-ի անդամակցությունը, սակայն հիմա ժամանակն է հրաժարվել այս գաղափարից: ՛՛Զենքի մեծաքանակ վաճառքի խնդիր դրվեց, որ եթե Հայաստանը չմասնակցի այդ միության գործունեությանը, նրա դեմ պայքար կծավալվի Ադրբեջանի միջոցով: Հիմա, երբ Ռուսաստանը կրկին զենք է վաճառում,  պարզ է դառնում, որ ՄՄ-ը մեր անվտանգության բարձրացման համար չէր, և անիմաստ է դրան ամսնակցելը: Ժամանակն է, որ մենք հրաժարվենք այդ հիմար գաղափարից՛՛:

Հարցին՝ տնտեսապես կտուժենք, թե կշահենք, եթե հրաժարվենք անդամակցել, Սադոյանը միանշանակ պատասխանեց՝ կշահենք: ՛՛Կշահենք տնտեսապես. անորակ ռուսական, ղազախական ապրանքները վաճառվելու են պարտադրված կարգով Հայաստանով մեկ, ու դրանից տնտեսությունն ավելի շատ կտուժի: Մենք հրաժարվելու ենք էժանից, գնալու ենք դեպի թանկը և դա մեզ համար կատաստրոֆիկ վատ կլինի՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ