11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

”ՈւԴԱՌ”-ն և ”Սվոբոդա”-ն հայտարարել են Ուկրաինայի խորհրդարանական կոալիցիայից դուրս գալու մասին

Ուկրաինական երկու խորհրդարանական խմբակցություններ՝ «ՈՒԴԱՌ»-ը եւ «Սվոբոդան» , հայտարարել են խորհրդարանական կոալիցիայի կազմից դուրս գալու մասին, ինչը թույլ կտա Գերագույն ռադան ցրելու ընթացակարգ սկսել:

Համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել խմբակցությունների ղեկավարները: Ուկրաինայում իշխանափոխությունից եւ կիսախորհրդարանական-կիսանախագահական հանրապետությանը վերադառնալուց հետո Ռադայում ստեղծվել էր «Եվրոպական ընտրություն» կոալիցիան, որն ընդգրկում էր 256 պատգամավորի:

Եթե մինչեւ օգոստոս պատգամավորները նոր կոալիցիա չձեւավորեն, նախագահը, ըստ Սահմանադրության, կունենա բոլոր հիմքերը խորհրդարանը ցրելու եւ հոկտեմբերի 26-ին խորհրդարանական նոր ընտրություններ նշանակելու համար

Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը իր հերթին հայտարարել է, որ կոալիցիայի կազմից դուրս գալու մասին երկու  խմբակցությունների հայտարարությունը կառավարության օրինագծերի քննարկումը ձախողելու փորձ է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ