20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 29, 2014

Լավ են հարաբերությունները. Գորիսի քաղաքապետը՝ նախկին ու ներկա մարզպետներից /վիդեո/

՛՛2 օր է, որ աշխատում եմ, նոր եմ ստանձնել պարտավորությունները, նորմալ է, ծանոթանում եմ համակարգին, փորձում ենք կազմակերպել աշխատանքները՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի նորընտիր քաղաքապետ Վաչագան Ադունցը՝ ի պատասխան հարցի, թե ընտրությունների ժամանակ քաղաքում լարված մթնոլորտ էի տիրում, ինչ իրավիճակ է հիմա: Ադունցը չցանկացավ անդրադառնալ այն լուրերին, թե իրեն հովանավորում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ […]

՛՛Հիմա էլ արվեստագետներն են սկսել քաղաքական վերլուծություններով զբաղվել՛՛

Հիմա էլ արվեստագետներն են սկսել քաղաքական վերլուծություններով զբաղվել, այն էլ՝ “գեոպոլիտիկական” և “գեոստրատեգիական” խնդիրների մեկնաբանմամբ, բայց, վստահաբար, շատերն այս կատեգորիաները չեն էլ տարբերում: Էլ չեմ ասում, որ իրենք բացարձակապես չգիտեն, թե ինչ բան է միջազգային հարաբերությունը ու ինչ տեսություններ կան, բայց մարդիկ թունդ վերլուծություններ են անում: Էս երկրին էլ արվեստ, մշակույթ պետք չի, միայն քաղաքականություն, […]

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում:  Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի Գլխավոր դատախազությունը, հայտնում է newsgeorgia-ն: ”Քննություն է ընթանում ՔՕ 333 հադվածի 3-րդ մասով, որը ենթադրում է 5-8 տարվա ազատազրկում”,-ասված է Վրաստանի դատախազության տարածած հաղորդագրությունում: Դատախազությունը հայտարարել է, որ նախկին նախագահը որպես մեղադրյալ ներգրավվել է 2007 թվականի նոյեմբերի 7-ի […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հուլիսի 28-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 29-31-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:Օդի ջերմաստիճանը 28-30-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երեխուս անունը բիճ են դրել, սաղ ռայոնով ասում են, թե իբր ես ալկաշ եմ. Կարինեն անարդարության դեմ/վիդեո/

Կարինե Հարությունյանը Henaran.am-ի խմբագրությանը դիմեց արցունքները աչքերին.”Ես չեմ դիմանում, պատրաստ եմ ամենածայրահեղ քայլերի, որ ապահովեմ 12 տարեկան տղայիս բաժինը: Ես գնալու տեղ չունեմ ….եղբորս կինը ուզում է խլել ինձնից իմ բաժինը”,-ներս մտնելով արագ-արագ պատմեց նա: Մի փոքր հանգստանալուց հետո Կարինե Հարությունյանը պատմեց.”Մասիվում գտնվող մեր բնակարանի սեփականատերերը  ըստ սեփականաշնորհման վկայականի հանդիսացել  ենք՝ ես, եղբայրս, հայրս և […]

Ռոնալդինյոն լքել է ”Ատլետիկո Մինեյրոն” և ունի ազատ գործակալի կարգավիճակ

Հանրահայտ բրազիլացի հարձակվող Ռոնալդինյոն պաշտոնապես դարձավ ազատ գործակալ: ”Ատլետիկո Մինեյրոն” և ֆուտբոլիստը խզել են պայմանագիրը: Ակումբի կազմում նա մասնակցել էր 88 հանդիպման` դառնալով 28 գոլի հեղինակ: Հեռանալու պատճառը գլխավոր մարզչի հետ տարաձայնություններն էին:

”Հանրապետության հայրը” անտեսված է. Պատմաբանները պահանջում են /վիդեո/

 Այս տարի լրանում է հայ ականավոր պետական գործիչ Արամ Մանուկյանի 135 ամյակը: Սակայն պետականության հիմնադրի հոբելյանը մի տեսակ անտեսված է ու չի նշվում, գումարած այն հանագամանքին, որ ծանր վիճակում է գտնվում Արամ Մանուկյանի տուն- թանգարանը: Այդ հարցերի շուրջ, այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին` պատմաբան, ”Զորավար” հիմնադրամի հիմնադիր տնօրեն Տիգրան Պետրոսյանցը և պատմական գիտությունների  թեկնածու, […]

Լևոն Զուրաբյանի երազը

Առավոտ էր: Հայոց աշխարհի լուսապայծառ առավոտներից մեկը: Ավարտվել են 2018թ. նախագահական ընտրությունները: Ազատության հրապարակ: Հրապարակ են գալիս «ավազակապետության կազմաքանդիչների» ջոկատների անխոնջ մարտիկները: Հի-մա, Հի-մա… գոռոմ-գոչում են նրանք, հետո սկսվում է «քեֆ-ուրախությունը», պարում են, հոգնելուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանը կարդում է հերթական «դասախոսությունը»… քնում են, արթնանում են ամեն ինչ ջարդուփշուր անելու համար բավարար էներգիայով, էլի` հի-մա, հի-մա, […]

Նախարարը շրջայց է կատարել առաջնային գծի տարբեր հատվածներում /ֆոտո/

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների համագործակցության շրջանակներում հուլիսի 27-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ իրականացվել է շրջայց առաջնային գծի տարբեր հատվածներում, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են բանակի ղեկավար կազմին և զորամասերի հրամանատարներին, ծանոթացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի