19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

”Հանրապետության հայրը” անտեսված է. Պատմաբանները պահանջում են /վիդեո/

 Այս տարի լրանում է հայ ականավոր պետական գործիչ Արամ Մանուկյանի 135 ամյակը: Սակայն պետականության հիմնադրի հոբելյանը մի տեսակ անտեսված է ու չի նշվում, գումարած այն հանագամանքին, որ ծանր վիճակում է գտնվում Արամ Մանուկյանի տուն- թանգարանը:

Այդ հարցերի շուրջ, այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին` պատմաբան, ”Զորավար” հիմնադրամի հիմնադիր տնօրեն Տիգրան Պետրոսյանցը և պատմական գիտությունների  թեկնածու, ”Արամ Մանուկյան”  մենագրության հեղինակ

” Տարին հոբելյանական է Արամ Մանուկյանի համար: Արամ Մանուկյանը Հայ ազգային պատմության ամենաառանցքային դեմքերից է: Այս տարի լրանում է նրա 135 ամյակը: Սա մի տարելից է, որ պետությունը պիտի արժանի կերպով նշեր: Արամ Մանուկյանը չունի կոնկրետ ծննդյան հայտնի օր, սակայն ամբողջ տարի հարկավոր էր դարձնել Արամ Մանուկյանական”, -նկատեց Տիգրան Պետրոսյանցը:

Պատմաբան Արմեն Ասրյանը ներկայացրեց, թե իր կյանքի քառասուն տարիների ընթացքում ականավոր գործիչը, ինչպես է դարձել մի պետության հայր:

Պատմաբանները շահագրգիռ են պատկան մարմիններից պահանջելու` ”տեր” կանգնել արդեն փլվող Արամ Մանուկյանի տանը:

Արամ Մանուկյանի տունը գտնվում է Արամի 9 հասցեում և ըստ Պետրոսյանցի ունեցած ինֆորմացիայի բանավոր համաձայնությամբ այն վաճառվել է:

Պետրոսյանցը նաև նամակ է հղել Երևանի քաղաքապետարանին, որտեղ նշել է, որ հարկավոր է կանգնեցնել Արամ Մանուկյանի արձանը:

Պետրոսյանը նամակ է հղում Հայաստանի կառավարությանը, որտեղ առաջարկվում է ստեղծել Արամ Մանուկյան հուշամեդալ, որը տարին մեկ անգամ կշնորհվի չափազանց արժանավոր հայորդու և կունենա ”հանրապետության հայր” մակագրությունը:

Մանրամասները`տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ