17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լավ են հարաբերությունները. Գորիսի քաղաքապետը՝ նախկին ու ներկա մարզպետներից /վիդեո/

՛՛2 օր է, որ աշխատում եմ, նոր եմ ստանձնել պարտավորությունները, նորմալ է, ծանոթանում եմ համակարգին, փորձում ենք կազմակերպել աշխատանքները՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի նորընտիր քաղաքապետ Վաչագան Ադունցը՝ ի պատասխան հարցի, թե ընտրությունների ժամանակ քաղաքում լարված մթնոլորտ էի տիրում, ինչ իրավիճակ է հիմա:

Ադունցը չցանկացավ անդրադառնալ այն լուրերին, թե իրեն հովանավորում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: ՛՛Ընտրություններն արդեն վերջացել են, չէի ցանկանա նորից անդրադառնալ, բայց իմ թեկնածությունը պաշտպանել է ՀՀԿ-ը, իսկ նախկին մարզպետը ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարն է, ողջ կառույցն է պաշտպանել, այդ թվում նաև գործող մարզպետը՛՛,-շեշտեց նա:

Հարցին, թե ինչպիսին են հարաբերությունները գործող մարզպետ Վահե Հակոբյանի հետ, նա պատասխանեց. ՛՛Լավ են հարաբերություննեը, դրա ապացույցը իմ ներկայությունն է այստեղ՛՛:

Նշենք, որ քաղաքապետը մասնակցում էր Կապանում սահմանադրական բարեփոխումների քննարկմանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ