Երեխուս անունը բիճ են դրել, սաղ ռայոնով ասում են, թե իբր ես ալկաշ եմ. Կարինեն անարդարության դեմ/վիդեո/
Կարինե Հարությունյանը Henaran.am-ի խմբագրությանը դիմեց արցունքները աչքերին.”Ես չեմ դիմանում, պատրաստ եմ ամենածայրահեղ քայլերի, որ ապահովեմ 12 տարեկան տղայիս բաժինը: Ես գնալու տեղ չունեմ ….եղբորս կինը ուզում է խլել ինձնից իմ բաժինը”,-ներս մտնելով արագ-արագ պատմեց նա:
Մի փոքր հանգստանալուց հետո Կարինե Հարությունյանը պատմեց.”Մասիվում գտնվող մեր բնակարանի սեփականատերերը ըստ սեփականաշնորհման վկայականի հանդիսացել ենք՝ ես, եղբայրս, հայրս և նրա երկրորդ կինը: Մյուս եղբայրս ունեցել է տուն և մեր բնակարանի հետ կապ չի ունեցել: Սակայն հորս մահից հետո մահացավ նաև եղբայրս ու նրա կինը ցանկանում է տիրանալ հորս ողջ բաժնեմասին”,-պատմեց Կարինեն:
Կարինեն հուսահատ է, քանի որ ըստ նրա դատավոր Գայանե Մազմանյանը “կաշառվել է” իր հարսի կողմից և լրիվ ապօրինի որոշում կայացրել:Հետո էլ դատավորը կանչել է իրեն, ու ցավակցական տոնով զրույցի անցել:
Կարինե Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ վերջին տարիներին եղբոր կինը՝ երեխաների հետ միասին տեղափոխվել է իրենց տուն, որը բնականաբար հանգեցրել է ամենօրյա կոնֆլիկտային իրավիճակի.
“Երեխուս անունը՝ բիճ են դրել, սաղ ռայոնով ասում են, թե իբր ես ալկաշ եմ: Անվանարկում են ինձ: Ես մի տղամարդու հետ եմ ապրում, իսկ եղբորս կինը սիրածներ ունի, ու ասումա լավ եմ անում՝ մարդ չունեմ անում եմ…”,-հավելեց Կարինեն:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: